Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 ապրիլի 2015

Քննարկվել են ՀՀ կառավարության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր




Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի փոխնախագահ Կարին Ֆինկելսթոնի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ու կորպոցիայի միջև արդյունավետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ տիկին Ֆինկելսթոնի այցը կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՄԿՖ փոխնախագահին՝ կորպորոցիայի կողմից մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի համար, որոնք նոր թափ են հաղորդում տնտեսության ակտիվացմանն ու հետագա զարգացմանը: Վարչապետը կարևորել է գործարար միջավայրի բարելավման, ֆինանսական հատվածին օժանադակության ծրագրերը, տեսչական բարեփոխումների իրականացումը:
Իր հերթին, Կարին Ֆինկելսթոնը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ իրականացվող ծրագրերի կատարողականից և նշել, որ այդ առումով որևէ խնդիր գոյություն չունի: ՄԿՖ փոխնախագահը տպավորիչ է համարել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքները: Կարին Ֆինկելսթոնը նշել է, որ կորպորացիան պատրաստ է ընդլայնելու ծրագրերը գյուղատնտեսության, արդյունաբերության, ենթակառուցվածքների, նորարական տեխնոլոգիաների բնագավառներում և ՀՀ կառավարությանը ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ հնարավոր մարտարավերներին դիմագրավելու նպատակով: Միաժամանակ, ՄԿՖ փոխնախագահն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը՝ տնտեսական կայունությունը պահպանելու և ամրապնդելու գործում:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի և կորպորացիայի միջև համագործակցության հեռանկարներին, սննդամթերքի անվտանգության և այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել առաքելությունն ավարտած Միջազգային ֆինանսական կորպորոցիայի տնօրեն Թոմաս Լյուբեքին՝ արդյունավետ համագործակցության համար և շնորհավորել ՄՖԿ-ի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Յան Վան Բիլսենին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ:  

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ