Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 սեպտեմբերի 2000

Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
 Կառավարությունը հաստատեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, կարգավորում այդ գործընթացում առաջացող հարաբերությունները: Նախագծով զգալիորեն կրճատվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը: Ենթադրվում է երկու՝ պարզ — բարդ ընթացակարգերով լիցենզավորման ձ—: Ներկայացված են նա— լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները, սկզբունքները, նպատակները, պայմաններն ու պահանջները:
 Օրենքը չի տարածվում պետական սեփականություն հանդիսացող ընդերքի — բնական ռեսուրսների օգտագործման համար տրվող թույլտվությունների, քաղաքացիական հարաբերությունների ընթացքում կնքվող լիցենզիոն պայմանագրերի, ինչպես նա— բանկային գործունեության լիցենզավորման վրա:
 Նիստում քննարկվեց «ՀՀ-ում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Որոշվեց ուժի մեջ թողնել կառավարության որոշումը, ըստ որի ՀԴՄ-ների ներդրման վերջնաժամկետը հոկտեմբերի մեկն է:
 Հաշվի առնելով փոքր ձեռնարկատերերի սոցիալ-տնտեսական դժվարին կացությունը, կառավարությունը միաժամանակ հավանություն տվեց այն առաջարկին, որով նախատեսվում է Ազգային Ժողով ներկայացնել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Դրանով առաջարկվում է առ—տրական գործունեություն իրականացնող մինչ— 7 քառակուսի մետր տարածք ունեցող կետերի համար ՀԴՄ-ների ձեռք բերման նպատակով ծախսած մինչ— 80 հազար դրամ գումարը փոխհատուցել նրանց կողմից վճարվելիք պարզեցված հարկի հաշվին: Նիստում նշվեց, որ ՀԴՄ-ների ձեռք բերման համար շուրջ տասը օր է, ինչ բացված է վարակվորում, որն իրականացվում է բավականին պարզեցված կարգով:
 Կառավարության նիստի օրակարգից հանվեց «ՖԷՆ գույքի իրացման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները ՀՀ արդյունաբերության — առ—տրի նախարարությանը վերապահելու մասին որոշման նախագիծը: Հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող համանման կառույցի առկայությունը, հանձնարարվեց ուսումնասիրել ու պարզել «ՖԷՆ» ՓԲԸ-ի գործունեության նպատակահարմարությունը —  դրա հետագա ճակատագրին վերաբերող առաջարկներ ներկայացնել:
 Նիստում հավանություն տրվեց «Փախստականների մասին» ՀՀ օրենքում լրացումներ — փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Ըստ դրա, փախստականի կարգավիճակը տրվում է երեք տարի ժամկետով, որը լրանալուց հետո,այն երկարաձգվում է կարգավիճակ տալու օրենքին համապատասխան: Եթե դադարել են այն հանգամանքները, որոնց պատճառով անձը ճանաչվել է փախստական, ապա նա կորցնում է փախստականի կարգավիճակը:
 Նախագծով ավելացվում են փախստականի  կարգավիճակ տալու լրացուցիչ մերժման պատճառները: Մասնավորապես, դիմումը կարող է մերժվել, եթե անձը ՀՀ մուտք է գործել այն պետության տարածքից, որտեղ հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառներ չկան — նա կարող էր ստանալ փախստականի կարգավիճակ: Դիմողը կարող է մերժվել, երբ հրաժարվի հաղորդել անհրաժեշտ տեղեկություններ, հայտնի ակնհայտ սխալ տեղեկություններ իր — ՀՀ մուտք գործելու հանգամանքների մասին, ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ կամ ՀՀ-ում ստացել է կացության կարգավիճակ:
 Կառավարությունը կայացրեց ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին որոշում: Ըստ դրա նախանշված միջոցառումների լիարժեք իրականացումն ապահովելու նպատակով նախատեսվում է փորձնական ծրագիրը շարունակել մինչ— 2000-2001թթ. ուսումնական տարվա ավարտը՝ լրացուցիչ ընդգրկելով Վայոց ձորի մարզի բոլոր — Եր—անի Կենտրոն համայնքի մի շարք դպրոցներ:
 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ