Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 մարտի 2015

Վետերանների պատվովճարը կկրկնապատկվի






Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ կառավարությունը որոշել է Հայրենական մեծ պատերազմի 1100 վետերանների ամենամսյա պատվովճարի չափը ս.թ. մայիսի 1-ից 25 հազար դրամից բարձրացնել 50 հազար դրամի: Որոշման նախագծով նախատեսված էր պատվովճարի չափը սահմանել 40 հազար դրամ: Սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է 70-ամյա հոբելյանի նախաշեմին, հաշվի առնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների ծառայությունը երկրին, ամենամսյա պատվովճարը կրկնապատկել, հասցնել 50 հազար դրամի: Առաջարկն ընդունվել է առանց առարկության:


Կապահովվի անհրաժեշտ ֆինանսավորումը


ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում ՀՀ անունից արտարժույթով պետական պարտատոմսերի դեբյուտային թողարկման գործընթացի կազմակերպման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից համապատասխան ծառայությունների ձեռք բերման նպատակով կնքված պայմանագրերի գծով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորում ապահովելու համար: Գործարքներից ստացված միջոցների 40 մլրդ դրամը նախատեսվում է օգտագործել ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար: Մնացած գումարի հաշվին կհամալրվի կայունացման դեպոզիտային հաշիվը:
ՀՀ կառավարությունն հաստատել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները: Դրանց անհրաժեշտությունը թելադրված է այն հանգամանքով, որ մինչև 2016թ. հունվարի 1-ը, երբ կներդրվեն նոր սերնդի ՀԴՄ-ները, կիրառվելու են հները:
Գործադիրը ինկասացիոն ծառայության մատուցման գործունեության արտոնագրի պահանջների կամ պայմանների պահպանման վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Որոշման ընդունումը նպատակ ունի ապահովել ոլորտին վերաբերող երեք նախկին որոշումներով սահմանված պահանջների կատարումը՝ նպաստելով ոլորտի կարգավորմանը և առկա խնդիրների վերացմանը:
Կառավարությունը սահմանել է հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի՝ ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը, հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերին ներկայացվող պահանջները:


Կառավարության նպատակը մարդկանց կայուն զբաղվածությունն ապահովելն է
 

Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում կամբողջացվեն արդեն իսկ իրավական կարգավորում ունեցող մեխանիզմներն ու գործիքները՝ նպատակ ունենալով ըստ նախապես սահմանված առաջնահերթության և առկա հնարավորության ամբողջ երկրում ապահովել գործազուրկների կայուն զբաղվածությունը, այդ թվում՝ ինքնազբաղվածությունը:
Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը:
Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խնձորուտ գյուղի միջնակարգ դպրոցի ճաշարանի տարածքի հիմնանորոգումն ապահովելու նպատակով կառավարությունը հատկացրել է մոտ 7 մլն դրամ: Դրանով իսկ կստեղծվի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հնարավորություն:
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որպեսզի ամբողջությամբ կատարվեն ս.թ. պետբյուջեով յոթ մարզպետարաններին հատկացված ավելի քան 1.5 մլրդ դրամով իրականացվելիք մշակութային, մարզական և կրթական օբյեկտների նորոգման ծրագրերը:
Կառավարության որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքում ունեցած համապատասխան տարածքն ու շենք-շինությունները փոխանցվել են համայնքին:

 

 Ծրագիրը միտված է կնոջ և տղամարդու հավասար իրավունքների ապահովմանը


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կնոջ և տղամարդու իրավահավասարության քաղաքականության 2015թ. միջոցառումների տարեկան ծրագրին: Առաջարկվող միջոցառումներն ուղղված են ազգային և տարածաշրջանային մակարդակներում հասարակական-քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտների քաղաքականության մշակման մեջ և քաղաքական պրակտիկայում գենդերային բաղադրիչի ներառմանը:
Նիստում հավանություն է տրվել սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2015թ. միջոցառումների տարեկան ծրագրին, որը նպաստելու է ոլորտի բարեփոխված օրենսդրության, երևույթն արտացոլող պետական տեղեկատվության հավաքման և բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման ընթացակարգերի ներդրմանը, երևույթի նկատմամբ հասարակության անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:
2015թ. մայիսի 5-ից 11-ը անցկացվող «Հավասար աշխարհ ունենալը հնարավոր է» երիտասարդական միջազգային խորհրդաժողովն անցկացնելու նպատակով կառավարությունն հատկացրել է մոտ 57 մլն դրամ: Աշխարհի շուրջ 100 երկրից ժամանած երիտասարդները առաջարկություններ կմշակեն՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին՝ նախանշելով կայուն զարգացմանը, կլիմայի փոփոխությանը, ցեղասպանությունների կանխարգելմանը և մարդկության համընդհանուր մարտահրավերների դիմակայմանն առնչվող լուծումներ:


Ռուսական կողմը Գյումրիում կկառուցի հոգևոր մշակութային կենտրոն


ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին Արձանագրության փոփոխություն կատարելու թիվ 2 արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթի համաձայն ռուսական կողմին կտրամադրվեն Գյումրու Լալայան փողոցում գտնվող և այժմ մասամբ օգտագործվող 1910թ. կառուցված ռուսական եկեղեցու կիսաքանդ շինության զբաղեցրած տարածքը և հոգևոր մշակութային կենտրոնի կառուցման հողատարածքը: Ստեղծվելիք կենտրոնը կարող են օգտագործել նաև ՀՀ քաղաքացիները:
Նիստում համաձայնություն է տրվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթով, մասնավորապես, ռուսական կողմը նախատեսում է ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի շրջանակում ՀՀ պարտավորությունների կատարման նպատակով ՀՀ-ին անհատույց օժանդակություն տրամադրել 47 մլն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլու) և 130 մլն ռուբլու չափով երեք տարվա ընթացքում՝ սկսած 2015թ.: Ռուսական կողմն այդ գումարներով ՀՀ-ին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ ռուսական կողմը կազմակերպելու է ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը:


Էապես կբարձրանա դեղերի մատչելիությունը


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Օրենքների ընդունմամբ ակնկալվում է էապես բարձրացնել դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը, բնակչությանն ապահովել որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով:
Նիստում հավանություն են ստացել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնց նախապատրաստումը պայմանավորված է իրավակիրառական պրակտիկայում հանդիպող և նշված օրենքներով լիարժեք չկանոնակարգված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Գործադիրը քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց կարծիքով նախագծի ընդունումը թելադրված է տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների շահերը արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը նույնպես արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը:
Նիստում քննության է առնվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նույնպես օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Օրինագիծը միտված է թաղման նպաստի տրամադրման ժամկետի կրճատմանը և նպաստի նվազագույն չափի ավելացմանը: Կառավարության եզրակացությունը բացասական է, քանի որ ոչ 2015թ. պետբյուջեով, ոչ էլ ՀՀ 2015-2017թթ. ՄԺԾԾ-ով այդպիսի միջոցներ նախատեսված չեն:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ