Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 մարտի 2015

Վարչապետը մասնակցել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի նիստին



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին:
Վարչապետը ողջունել է միավորված խորհուրդի՝ 2015 թ. առաջին նիստի անցկացումը Երևանում, ինչը վկայում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի մասին: «Մաքսային ծառայությունների միավորված խորհուրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կնպաստեն մեր երկրների առևտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը, մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցմանը և պարզեցմանը, մաքսանենգության դեմ պայքարի, ստվերային ու կեղծված արտադրանքից ներքին շուկայի պաշտպանության համաձայնեցված միջոցառումների կազմակերպմանը: Միավորված խորհուրդի միջոցով է կարգավորվում նաև մաքսային իրավախախտումների հայտնաբերման համաձայնեցված օպերատիվ միջոցառումների և համատեղ գործողությունների անցկացման մեխանիզմը», - նշել է կառավարության ղեկավարը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ նիստում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, և կարևոր է կենտրոնանալ միջգերատեսչական մակարդակով գործնական որոշումների ընդունման վրա. «Անհրաժեշտ է հրաժարվել հռչակագրային բնույթի որոշումներից ու հայտարարություններից և ձեռնարկել գործնական քայլեր՝ մաքսային ոլորտում առկա պայմանագրային բազայի իրագործման և այդ նպատակով համապատասխան արդյունավետ մեխանիզմների ձևավորման համար», - ընդգծել է Հայաստանի վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների գործունեության առաջնահերթությունները պետք է լինեն մաքսային հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարը, մաքսային արժեքի որոշման, ռիսկերի կառավարման և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցերը:
Ամփոփելով խոսքը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՄՄ անդամ երկրների մաքսային կառույցների պատվիրակություններին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք:

 

Հոկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ