Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 սեպտեմբերի 2000

Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում աշխատանքներն սկսեց Ռազմավարական — ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած միջազգային գիտաժողովը` նվիրված տարածաշրջանային — անդրտարածաշրջանային համագործակցության ու հակամարտությունների կարգավորման հեռանկարներին:
 Երկօրյա այդ գիտաժողովին, որին մասնակցում են Հայաստանի — արտասահմանյան երկրների, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի — միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուղերձ է հղել  ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որում ասված է.
 «Գիտաժողովի հարգելի կազմակերպիչներ — մասնակիցներ
 Անժխտելի է միջազգային համագործակցության — հակամարտությունների կարգավորման դերը արդի աշխարհի հավասարակշռված համակարգի ձ—ավորման գործում:
 Խորհրդային  Միության — սոցիալիստական ճամբարի  փլուզումից հետո, միջազգային համակարգերի մեջ այդ կառույցները կազմող նախկին երկրների հանրապետությունների ներգրավումը  որոշակի կար—որություն է ձեռք բերում: Մասնավորապես մեծանում է տարածաշրջանային համագործակցության իրական, գործող համակարգերի ստեղծման նշանակությունը: Այս իմաստով Կովկասյան տարածաշրջանը` թեժ կետերի առատությամբ, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Հայաստանի Հանրապետության` միջազգային նշված գործընթացների մեջ ներգրավվելու միտվածությունն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը պայմանավորում են մեր առանձնակի ուշադրությունը նշված հարցերի քննարկման նկատմամբ:
 Աշխարհի միաբ—եռ կառույցի մերժումը միաժամանակ ենթադրում է ջանքեր գործադրել մեծ տերությունների շահերի բախման հետ—անքով ազգային ու տնտեսական արժեքների կորուստները բացառելու կամ նվազագույնի հասցնելու, տարածաշրջանային պետությունների միջ— զարգացման   հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ: Խրախուսելի է հատկապես տրանսպորտային միջանցքների ստեղծման, արտասահմանյան ներդրումների ներգրավման — անվտանգության համակարգերի զարգացման խթանումը: Այստեղ, անկասկած, մեծ են իրենց կենսունակությունն ապացուցած կառույցների (ԱՊՀ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ — այլն) հետ համագործակցության հեռանկարները:
 Ողջունելի է վերջին շրջանում առավել ակտիվորեն շրջանառվող այն գաղափարը, ըստ որի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման մեջ կար—որ է համարվում տնտեսական համագործակցության` հաղորդակցության ուղիների վերահսկողության, միջտնտեսական փոխշահավետ կապերի ստեղծման — այլ նպատակային ծրագրերի կենսագործումը: Անշուշտ, հրատապ է նա— տարածաշրջանային բախումների ճշմարտացի լուսաբանումը: Յուրաքանչյուր հակամարտություն պետք է դիտվի ու մեկնաբանվի տարածաշրջանային հիմնախնդիրների առանձնահատկությունների հաշվառման տեսանկյունից:
  Արագ փոփոխությունների ենթարկվող արդի աշխարհում բոլորիս ջանքերն այսօր պետք է ուղղված լինեն միջազգային լարվածության թուլացմանը, անվտանգության երաշխիքների ստեղծմանը: Այլ խոսքով, այսօրվա մեր նշանաբանը պետք է դառնա հակադրությունից` գործակցության կարգախոսը:
 Ստեղծագործական անկաշկանդ մթնոլորտ — գիտական բարձր արդյունքներ եմ մաղթում գիտաժողովի բոլոր մասնակիցներին»:
 
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ