Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 սեպտեմբերի 2000

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր Եր—անի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային կենտրոնում մասնակցեց փոքր — միջին ձեռնարկատերերի (ՓՄՁ) առաջին համաժողովի — արտադրանքների ու ծառայությունների ցուցահանդեսի բացման արարողությանը:
 Երրորդ տարին է, ինչ Կրթության զարգացման ակադեմիան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցութամբ Հայաստանում իրականացնում է ձեռնարկությունների «Ուսուցանողների ուսուցում» — ՓՄՁ գործարար հմտությունների զարգացման ուսումնական ծրագրերը: Նախագիծն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերում` ընդգրկելով ավելի քան 30 քաղաք — գյուղ, շուրջ 800 փոքր — միջին ձեռնարկություն: Եռօրյա համաժողովին — ցուցահանդեսին մասնակցում են վերոհիշյալ ծրագրերում ընդգրկված ՓՄՁ–ներից իրենց ցուցանիշներով առավել աչքի ընկած 200 ձեռնարկություն, տեղի — օտարերկրյա ներդրողներ, սփյուռքահայության, միջազգային կազմակերպությունների, բանկերի ներկայացուցիչներ:
       Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ելույթում վարչապետ Ադնրանիկ Մարգարյանը նշեց.
       «Ուրախ եմ ողջունելու հանրապետության փոքր — միջին ձեռնարկատերերի համաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին:
       Շատ ոգ—որիչ է այստեղ մեկտեղված տեսնել փոքր — միջին ձեռնարկությունների այսքան մեծ թվով ներկայացուցիչների, այն էլ՝ գերակշիռ մասով հանրապետության մարզերից: Սա իսկապես տպավորիչ է: Ոգ—որիչ է նա—, որ դուք այս  հավաքին եկել եք ոչ դատարկաձեռն, այլ ձեր սեփական արտադրանքով: Քիչ հետո, այստեղ բացվելիք ցուցահանդեսը վկայությունն է նրա, որ չնայած բազում դժվարություններին, այնուամենայնիվ փոքր — միջին ձեռնարկատիրությունը իր տեղն աստիճանաբար գտնում է, տնտեսության մեջ ավելի հաստատուն քայլեր անում:
       Հայտնի է, թե որքան է կար—որվում փոքր — միջին  ձեռնարկությունների դերը համաշխարհային տնտեսության մեջ: Եվրոպական տնտեսական գոտում աշխատատեղերի 2/3-ը ապահովում են փոքր — միջին ձեռնարկությունները, տալով համախառն ներքին արդյունքի 40-60%-ը: Մեծ է դրանց նշանակությունը հատկապես անցումային շրջանի տնտեսություններում, ինչի վկայությունն է նա— վերջին տասնամյակի ար—ելաեվրոպական երկրների փորձը:
       Փոքր — միջին ձեռնարկությունները իրենց մի շարք առավելություններով մեծապես նպաստում են երկրի տնտեսական ու սոցիալական լարվածության մեղմացմանը՝ հնարավորություն տալով աստիճանաբար վերակենդանացնել տնտեսությունը, կարգավորել ապրանքաշրջանառությունը, ստեղծել նոր աշխատատեղեր: Հաճախ նոր փոքր — միջին ձեռնարկությունների ստեղծմամբ առավել արդյունավետ է ընթանում պարապուրդի մատնված — ոչ շահութաբեր խոշոր ձեռնարկությունների վերակառուցման — արդիականացման գործընթացը, այդ ձեռնարկություններն առավել արդյունավետ են օգտագործում տեղական հանքահումքային ռեսուրսները՝  նվազեցնելով երկրի տնտեսության կախվածությունը ներմուծումից: Փոքր — միջին ձեռնարկություններում համեմատաբար արագ — փոքր ծախսերով են ներդրվում նոր տեխնոլոգիաներն ու նորարարությունները, դրանցում արտադրվող ապրանքատեսակները մրցակցության մեջ են մտնում ներմուծվող արտադրատեսակների հետ: Ի վերջո, փոքր — միջին  ձեռնարկությունների զարգացումը հասարակության հիմքը կազմող միջին խավի ձ—ավորման — կայացման գրավականն է:
       Ցավոք, Հայաստանում դժվար է գնահատել փոքր — միջին ձեռնարկությունների կշիռն ու ազդեցությունը երկրի տնտեսության վրա: Գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանում մինչ այժմ ընդունված չէ փոքր — միջին ձեռնարկությունների սահմանում, որի պատճառով ազգային վիճակագրական ծառայության կողմից այդ ոլորտի առանձնացված հաշվառում չի իրականացվել: Ըստ փորձագիտական գնահատականների, հանրապետությունում փոքր — միջին ձեռնարկությունները կազմում են գրանցված ձեռնարկությունների ավելի քան 95%-ը, որոնցից իրականում գործում է 35-40%-ը: Վերջիններիս 85%-ը ներկայացնում է առ—տրի — սպասարկման ոլորտը:
       Այսօր կարելի է արձանագրել, որ փոքր — միջին ձեռնարկատիրությունը դեռ—ս բավարար չափով չի զարգացած, ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ, այդ թվում՝ ձեռնարկությունների ֆինանսավորման հարցը, ներքին շուկայի ցածր պահանջարկը, ազգային բիզնես-տեղեկատվական ու խորհրդատվական համակարգի, կադրերի պատրաստման ու վերապատրաստման կառույցի բացակայությունը — այլն: Ակնհայտ է նա—, որ այդ խնդիրները անհաղթահարելի կմնան առանց պետության կողմից այս ոլորտի նկատմամբ հատուկ մոտեցման, հստակեցված քաղաքականության, գործունեության բարենպաստ դաշտի ապահովման:
       Պատահական չէ, որ կառավարության առաջին քայլերից մեկը եղավ Հայաստանում փոքր — միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության — ռազմավարության հիմնադրույթների — «Փոքր — միջին ձեռնարկությունների պետական օժանդակության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումն ու ընդունումը:
       Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ փոքր — միջին ձեռնարկությունների գործունեության իրավական դաշտի հետագա կատարելագործումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում: Կարծում եմ, մասնավորապես, փոքր — միջին ձեռնարկատիրության համար շահեկան էր «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունումն ու կիրառումը: Կառավարության որոշմամբ, «Փոքր — միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումից անմիջապես հետո, վարչապետի կողմից կհաստատվի նա— փոքր — միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված միջոցառումների ցանկը:
       Մնում է ցանկանալ, որ արդյունավետ աշխատեք նա— այս համաժողովի — դրա շրջանակներում  բացվելիք ցուցահանդեսի օրերին, ստանաք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, գտնեք նոր գործընկերներ,շուկաներ:
       Իսկ կառավարության աջակցությունը մենք ձեզ երաշխավորում ենք»:
      
      
Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ