Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 սեպտեմբերի 2000

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
 Կառավարությունն ընդունեց ՀՀ քաղաքացիների եկամուտների, գույքի — ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու մասին որոշում, որով հաստատվեց նշված աշխատանքների իրականացման  ժամանակացույցը, ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, որի նախագահը ՀՀ պետական եկամուտների նախարարն է: հանձնաժողովին հանձնարարվեց կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ քաղաքացիների եկամուտների, գույքի — ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման պետական ծրագիր:
 Նիստում հաստատվեց հողի սեփականատերերի, ինչպես նա— պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական — ժամանակավոր օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը: Ըստ դրա, տեղեկությունները տարածքային հարկային տեսչություններին տրամադրում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները:
 Կառավարությունը հաստատեց ՀՀ ֆինանսների — էկոնոմիկայի նախարարության — Միջազգային զարգացման ընկերակցության միջ— կառուցվածքային բարեփոխման 4-րդ վարկի համար՝ ճապոնական դրամաշնորհի վերաբերյալ միջգերատեսչական համաձայնագիրը: Դրամաշնորհը, որը  կլինի մինչ— 263900 ԱՄՆ դոլարի չափով, կուղղվի կառուցվածքային բարեփոխման չորրորդ վարկային ծրագրի նախապատրաստմանն աջակցելուն: Այն կներառի կրթության, սոցիալական — արդյունաբերության ոլորտները:
 Մեկ այլ որոշմամբ  հաստատվեց 2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության — ծառայությունների ծավալների վերաբաշխված ցանկը՝ ըստ դրանց տեսակների — պետական պատվեր տեղադրող մարմինների:
 Նիստում ընդունվեց «ՀՀ մամուլի տարածման գործակալություն» («Հայմամուլ») ՊՓԲԸ բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին որոշում: Այդ նպատակով ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է եռամսյա ժամկետում   կառավարություն ներկայացնի ընկերության — դրա մարզային դուստր ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման առաջարկություններ:
 Կառավարության որոշմամբ հիմնվեց «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» ՓԲԸ, որի հիմնադիր ներկայացուցիչների կազմում ընդգրկված են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության — տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի հասարակայնության  հետ կապերի, ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության — հասարակայնության հետ կապերի, ինչպես նա— ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության — գրահրատարակչության վարչության պետերը՝ ի պաշտոնե:
       Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների իրականացման աշխատանքներին օժանդակելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվեց «Քրիստոնյա Հայաստան 1700» հիմնադրամ: Հաստատվեց նա— հիմնադրամի կանոնադրությունը, որում որպես նպատակներ են նշված նա— հոգ—որ-մշակութային — պատմական արժեքների պահպանման, վերականգնման — հանրայնացման օժանդակումն ու խթանումը, ՀՀ-ում զբոսաշրջիկության զարգացումը, մշակութային-լուսավորչական գործունեությանը, օտարերկրյա քաղաքացիների — կազմակերպությունների հետ համագործակցությանը — այլն:
 Ականավոր պետական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծառայությունները հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով կառավարությունը որոշեց ստեղծել Կարեն Դեմիրճյանի տուն թանգարան: Այն կգործի Եր—անի քաղաքապետարանի ենթակայությամբ — տեղակայված կլինի Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակի շենքում՝ Մոսկովյան 24 հասցեում:       

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ