Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 12 մարտի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամներին՝ «ՀՀ տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած և ԱԺ-ում առաջին ընթերցմամբ անցած օրենքի նախագծի վերաբերյալ գործարարների առաջարկները, մտահոգություններն ու առարկությունները քննարկելու և անհրաժեշտության դեպքում՝ համատեղ լուծումներ գտնելու նպատակով: ՀԱՄ նախագահ Արսեն Ղազարյանն ընդգծելով, որ անցած տարեվերջին կառավարության ներկայացրած հարկային և մաքսային ոլորտի բարեփոխումների օրենսդրական փաթեթն արդեն իսկ իր դրական ազդեցությունն ունենում է գործարար միջավայրի վրա, նկատի առնելով տնտեսության մեջ տարեսկզբին արձանագրված բարձր ցուցանիշները, նշեց, որ հարկ չկա այսօր որևէ արմատական փոփոխություն կատարել, ինչը կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Դեմ չլինելով ստուգումներին և փաստելով իրենց շահագրգռությունը ևս վարչարարության հստակեցման և ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում, գործարարները մտավախություն ունեն, որ հանկարծակի ստուգումների կիրառումը կարող է կամայականությունների և կաշառակերության նոր օջախ դառնալ, չնայած ընդունում էին նաև պետական եկամուտների նախարարի այն փաստարկը, ըստ որի, հանկարծակի ստուգումներ կատարելու հնարավորություն չունենալով, իրենք թույլ են տալիս օրինախախտ գործարարներին մի քանի օրում՝ մինչ ստուգումների թույլտվության ունենալը, կոծկել, շտկել ապօրինությունների փաստերը: Քննարկմանը փաստվեց, որ նպատակը երկուստեք նույնն է՝ պետության, հասարակության շահերը պաշտպանելով, չվնասել նաև գործարարների շահերը: Վարչապետը հնարավորություն տվեց արտահայտվել և ՊԵ նախարարին՝ օրինագծի անհրաժեշտության մասին իր հիմնավորումներով, և գործարարներին՝ իրենց մտահոգություններով ու առաջարկներով: Նա մեկ անգամ ևս հիշեցրեց գործարարներին, որ կառավարությունը երկրում տնտեսական քաղաքականությունը կտրուկ, արմատապես փոխելուն դեմ է և նման որևէ մտադրություն չունի ու պատրաստ է լսել խնդրո առարկայի շուրջ գործարարների այն առաջարկները, որոնք ավելի ճկուն մեխանիզմի կիրառմանն են միտված: Քննարկումների ժամանակ արված առաջարկների շուրջ հանդիպման մասնակիցները համաձայնության եկան, որոշվեց մինչև Ազգային Ժողովում օրինագիծը 2-րդ ընթերցման ներկայացնելը, վարչապետի մոտ մեկ անգամ ևս քննարկում կազմակերպել և մեկ ընդհանուր մոտեցում ձևավորել:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ