Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 փետրվարի 2015

Հրանտ Մաթևոսյանի 80-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ




Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին նաև մեծանուն գրողի ընտանիքի անդամները՝ կինը և որդին: Նշենք, որ փետրվարի 12-ին լրանում է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը, և կառավարությունը պատրաստվում է բարձր մակարդակով նշել անվանի գրողի հոբելյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Հրանտ Մաթևոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում հանձնաժողովի անդամները տարբեր միջոցառումներ կազմակերպելու առաջարկներ են ներկայացրել: Միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 12-ին՝ Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, Հ. Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի սաների մասնակցությամբ հուշ-ցերեկույթով և կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև մեծանուն գրողի հիշատակին նվիրված միջոցառման անցկացում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վավերագրական ֆիլմի և արխիվային ֆիլմերի ցուցադրություն և այլն:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է մշակույթի նախարարին ամփոփել հնչեցված առաջարկները և միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը ներկայացնել վարչապետին:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ