Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 դեկտեմբերի 2014

Ամանորի նախօրեին վարչապետն այցելել է Այգեհովիտ և սահմանապահ դիրքեր









Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի նախօրեին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնք և պաշտպանական դիրքեր:
Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Այգեհովիտի բնակիչներին՝ շնորհավորել գալիք տոների առթիվ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին և ծանոթացել առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում իշխանությունները լուրջ քայլեր են իրականացրել՝ բարելավելու սահմանամերձ համայնքներում ապրող ազգաբնակչության սոցիալտնտեսական պայմանները: «Պետությունը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ, կառավարության հետ միասին կանգնած է մեր սահմանապահ ազգաբնակչության թիկունքին: Յուրանաքչյուր տարի պետբյուջեից մեծ ֆինանսական ռեսուրսներ ենք ուղղելու սահմանապահ համայնքների խնդիրների լուծմանը: Մենք ապրում ենք յուրաքանչյուր սահմանապահ համայնքի, նրա ընտանիքի հոգսերով, ժամանակի ընթացքում, տարեց-տարի բարելավելու ենք ձեր հնարավորություններն ու սոցիալտնտեսական պայմանները: Մենք ձեր կողքին ենք»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետն ընդգծել է, որ հաջորդ տարի ևս կառավարությունն ամեն ինչ անելու է՝ երկրի տնտեսությունն ակտիվացնելու և զարգացնելու համար, ինչն էլ կնպաստի մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի ապահովմանը:
Այգեհովիտցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Ամանորի նախօրերին իրենց այցելելու և Այգեհովիտը Հայաստանի սահմանամերձ համայնքների թվում ներառելու համար, ինչը տեղի բնակչությանը հնարավորություն կտա օգտվել տարբեր սոցիալական ծրագրերից: Բնակիչները վարչապետի առջև բարձրացրել են նաև դեպի իրենց համայնք ձգվող ավտոճանապարհի հիմնանորոգման հարցը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կհանձնրարի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել դրա լուծման համանապատասխան առաջարկ:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է սահմանապահ դիրքեր, ծանոթացել սահմանում առկա իրավիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ճաշել նրանց հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել ուժ, կորով, համբերություն:
«Մեր սահմաններն ամուր ձեռքերում են և ես հպարտ եմ, որ ունենք նման զինվորներ ու սպաներ: Նրանք մեզ պարտավորեցնում են, որպեսզի կառավարությունն ավելի լավ աշխատի: Ամեն անգամ զորամասեր, դիրքեր այցելելով ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ունենք տարածաշրջանի ամենահզոր, մարտունակ բանակը և մենք բոլորս նրա կողքին ենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անկախության տարիների ընթացքում մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը հզոր, ամուր, կուռ բանակի ստեղծումն է, որը մեր պետության և Արցախի անվտանգության հիմնական երաշխավորն է:
Անդրադառնալով Քարվաճառ ներխուժած դիվերսանտների նկատմամբ սահմանված դատավճռին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն արդար է և նրանք կկրեն իրենց արժանի պատիժը: Վարչապետի խոսքով՝ այսուհետ ևս բոլորը կիմանան, որ հայ ժողովրդի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կստանա իր արժանի պատասխանը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հետզհետե մեր հակառակորդը կհասկանա, որ ուժով, պատերազմով հաջողություն չի արձանագրելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:
Ավարտելով այցը պաշտպանական դիրքեր՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինծառայողներին՝ անձնվեր ծառայության համար և մաղթել հաջողություն, երջանկություն և խաղաղություն:
Սահմանապահ դիրքերի զինծառայողները վարչապետի կողմից ստացել են նվերներ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ