Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 18 սեպտեմբերի 2000

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տ—ական երաշտի — սակավաջրության պատճառով ստեղծված արտակարգ ծանր վիճակից, որի հետ—անքով վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերը, բնական կերային տարածքներն ու անտառները, հանգեցնելով բերքի կորստի — անասնապահության ոլորտում լուրջ դժվարությունների` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումով  ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ-ում տ—ական երաշտի — սակավաջրության հետ—անքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման միջոցառումները համակարգելու նպատակով:  Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ  արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանը:
 Կառավարական հանձնաժողովին վարչապետը հանձնարարել է բանակցություններ վարել միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների հետ — մեկամսյա ժամկետում ճշգրտել նրանց կողմից ակնկալվող հնարավոր աջակցության ձ—երն ու չափերը, նույն ժամանակահատվածում ՀՀ վարչապետին պետք է ներկայացվի նա—  երաշտի հետ—անքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման միջոցառումների ծրագիր — դրա իրագործման համապատասխան ժամանակացույց` նշելով ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:
 Համապատասխան հանձնարարականներ են տրվել նա— ՀՀ գյուղատնտեսության, ֆինանսների — էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարություներին: 
 Վարչապետի որոշմամբ, ՀՀ-ում տ—ական երաշտից ու սակավաջրությունից առավել տուժած են համարվել Արարատի մարզի նախալեռնային տարածաշրջանները, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանը, Շիրակի մարզի բարձրադիր — անջրդի տարածաշրջանները, Արագածոտի մարզի Թալինի ու  բարձրադիր  — անջրդի մյուս տարածաշրջանները, Լոռու — Տավուշի  մարզերի բարձրադիր ու անջրդի տարածաշրջանները, Գեղարքունիքի մարզը, Կոտայքի — Վայոց Ձորի մարզերի անջրդի տարածաշրջանները, Սյունիքի մարզի Սիսիանի — մյուս անջրդի տարածաշրջանները:
 ՀՀ մարզպետներին  հանձնարարվել է մինչ— սեպտեմբերի 25-ը ՀՀ կառավարություն ներկայացնել մարզերի տարածքներում տ—ական երաշտից ու սակավաջրությունից առավել տուժած համայնքների ցանկը:
 Երաշտի պատճառով ՀՀ-ում  ստեղծված արտակարգ ծանր վիճակից դուրս գալու հարցում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու խնդրանքով  վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ուղերձ է հղել միջազգային կազմակերպություններին ու օտարերկրյա պետություններին:

********

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը բոլոր երկրների կառավարություններին, միջազգային կազմակերպություններին և միջազգային հանրությանը

 Հայաստանի Հանրապետությունում 2000 թվականի հունիսի կեսերից սկսված — շարունակվող ծանր բնակլիմայական պայմանները, որոնց հետ—անքով հանրապետությունում գրանցվել է վերջին հարյուրամյակում օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ զուգորդված մթնոլորտային տեղումների բացակայության հետ, հանգեցրել են աննախադեպ երաշտի — սակավաջրության:
       Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունը հայտնվել է ծանր վիճակում: Վնասվել են հացահատիկի, կարտոֆիլի — կերային մշակաբույսերի ցանքատարածություններն ու անտառները: Անմխիթար վիճակի մեջ են հայտնվել արոտավայրերը: Միայն բուսաբուծությանը երաշտի — սակավաջրության պատճառած ուղղակի վնասը կազմում է ավելի քան 40 մլն ԱՄՆ-ի դոլար: Եթե հաշվի առնենք անասնապահության ոլորտում սպասվող անխուսափելի կորուստները, ապա Հայաստանի գյուղատնտեսությանը հասցված ընդհանուր վնասը կլինի անհամեմատ ավելի մեծ: 
       Հատկապես զգալի  վնաս է հասցվել հանրապետության լեռնային — նախալեռնային շրջաններին: Ստեղծված իրավիճակը լրջորեն սպառնում է երկրի պարենային անվտանգությանը, քանի որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը կազմում է ներքին սպառման արտադրանքի 60-65 տոկոսը:
       Լուրջ խնդիրներ են ծագել ոռոգման բնագավառում. զգացվում է ոռոգման ջրի մեծ պակաս: Հանրապետության գետերի ջրերը նվազել են 45-50 տոկոսով: Կտրուկ կերպով կրճատվել են ջրամբարներում կուտակվող ջրի պաշարները՝ հասնելով կրիտիկական սահմանի: Ներկայումս հանրապետությունում առկա ջրի պաշարները — Ս—անա լճի մակարդակը բավարար չեն հոգալու երկրի ջրային կարիքները: Անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու ոռոգման ջրի պակասը լրացնելու համար: 
       Սահմանափակ նյութական — ֆինանսական ռեսուրսների պատճառով գյուղացիների գերակշռող մասը հնարավորություն չունի ձեռք բերելու սերմացու, վառելանյութ՝ աշնանացան ու գարնանացան կատարելու համար:
Ընդհանուր առմամբ, երաշտի հետ—անքները մեղմացնելու նպատակով անհրաժեշտ կլինի Հայաստանի Հանրապետություն ներկրել — գյուղացիներին մատակարարել 10-12 հազ. տոննա գարնանացան հացահատիկային մշակաբույսերի սերմացուներ, ավելի քան 2500 տոննա կարտոֆիլի տնկանյութ, 10-12 հազ. տոննա դիզելային վառելանյութ, 30 հազ. տոննա հանքային պարարտանյութ, 60 հազ. տոննա հատիկաֆուրաժ, ավելի քան 100 հազ. տոննա  հացահատիկ — այլ պարենային ապրանքներ:
 Ցավոք, Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական — ֆինանսական կացությունը լուրջ խոչընդոտներ է հարուցում բնական աղետին դիմակայելու խնդրի լուծման ճանապարհին:
 Հայաստանի Հանրապետության կառավարության անունից դիմում եմ բոլոր երկրների կառավարություններին, միջազգային կազմակերպություններին — միջազգային հանրությանը՝ նշված բնական աղետի հետ—անքների մեղմացման — պատճառած վնասների վերացման միջոցառումների իրականացման գործում մեր երկրին ըստ կարելվույն օժանդակելու խնդրանքով:
       Կանխավ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հնարավորություն կգտնեն ցուցաբերելու ցանկացած աջակցություն:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ