Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 սեպտեմբերի 2000

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
 Կառավարությունն ընդունեց ՀՀ էներգետիկ համակարգի 2000-2002թթ. ֆինանսական առողջացման միջոցառումների մասին որոշում: Դրանով հավանություն է տրվում էներգահամակարգի 2000-2002թթ. ֆինանսական հոսքերի ծրագրին: Սահմանվում է, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց՝ ծրագրում նախատեսված վճարումների մակարդակը ապահովելու համար, բացի անմիջական սպառողնեից պատասխանատվություն են կրում նա—  դրանց վերադաս մարմինները: Դադարեցվում են պետական սեկտորի  սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի վճաման համար տրված բոլոր կարգի արտոնությունները, բացառվում է նոր արտոնությունների տրամադրումը՝ առանց համապատասխան բանկային երաշխիքների: Ակնկալվում է առողջացման միջոցառումների իրականացմամբ ապահովել համակարգի արդյունավետ շահագործում, աստիճանաբար փակել եղած ֆինանսական ճեղքվածքը, 2002 թվականից սկսած գործել առանց բյուջետային ու արտաքին լրացուցիչ ներարկումների:
       Նիստում ընդունվեց Նիդեռլանդների Թագավորության ընկերությունների կողմից ՀՀ-ում գյուղատնտեսական ապրանքի արտադրության, վերամշակման — արտահանման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման մասին որոշում: Նախնական բանակցությունների արդյունքում նիդեռլանդական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կազմակերպել սնկի, բանջարեղենի, հավի մսի — բուսական յուղի արտադրություն ու արտահանում: Նախապատրաստական աշխատանքների արդյունքում ՀՀ կառավարություն կներկայացվի առաջարկությունների ամբողջական փաթեթ:
       Նիստում հավանություն տրվեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նա— Արփա-Ս—ան թունելի թիվ 4 հորանի վերագործարկման աշխատանքների մասին որոշման նախագծերին:
       Կառավարությունը հաստատեց բնակչության պատսպարման կարգը, որով սահմանվում են՝ բնակչության պատսպարման կազմակերպման հիմնական պահանջները, պաշտպանական կառույցների տեսակները — դրանց պահպանման ու շահագործման կարգը:
       Կառավարությունն ընդունեց մարդասիրական օգնության — բարեգործական ծրագրերի մասին որոշում, որով տրվում է դրանց սահմանումները, իրականացման — վերահսկման կարգերը:
       Մեկ այլ որոշմամբ հաստատվեց պետական արվեստանոցների մասնավորեցման կարգը: Դրանով կարգավորվում է նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին — այլ ստեղծագործողներին վարձակալությամբ տրված տարածքների անհատույց  մասնավորեցման գործընթացը:
       Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծառայությունները հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով, կառավարության որոշմամբ, ստեղծվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան: Այն կլինի Արարատի մարզային ենթակայության — կգործի Արարատ գյուղի Նժդեհի N7 տանը:
1

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ