Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 սեպտեմբերի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Լեհաստանի կառավարական պատվիրակությանը` ԼՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, էկոնոմիկայի նախարար Յանուշ Շտայնհոֆի գլխավորությամբ:
 Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անբավարար գնահատեց հայ-լեհական տնտեսական ներկա հարաբերությունները, այն դեպքում, երբ դրանց զարգացման հնարավորությունները շատ մեծ են: Երբեմնի աշխույժ կապերի թուլացումը որոշակիորեն պայմանավորվեց այն քաղաքական խնդիրների առկայությամբ, որոնք հետխորհրդային տարիներին ստիպված էին լուծել երկու երկրների իշխանությունները:
 Վարչապետը նշեց, որ հայ-լեհական հարաբերությունների խորացման համար առկա է իրավական անհրաժեշտ հիմք, որը, սակայն,  որոշակի համալրման կարիք ունի: Նա հույս հայտնեց, որ լեհական պատվիրակության այցը, Եր—անում տեղի ունեցած հայ-լեհական գործարար երկրորդ համաժողովը նոր թափ կհաղորդեն երկկողմ տնտեսական փոխգործակցությանը:
 Ըստ Անդրանիկ Մարգարյանի, Հայաստանն ու Լեհաստանը միջազգային կազմակերպություններում համագործակցության փորձ ունեն, — երկու երկրները միմյանց գործընկեր կարող են լինել տարածաշրջանային շատ ծրագրերում: Լեհաստանը հնարավորություն ունի Հայաստանին աջակցելու եվրոպական կառույցների, Ար—ելյան Եվրոպայի  հետ ինտեգրման գործընթացում, փոխադարձաբար Հայաստանը Լեհաստանի համար կարող է տնտեսական կամուրջ դառնալ ԱՊՀ — տարածաշրջանի այլ երկրների միջ—:
 Իր գոհունակությունը հայտնելով այցի արդյունքներից` Յանուշ Շտայնհոֆը անթույլատրելի համարեց այն պասիվությունը, որ առկա է երկկողմ տնտեսական հարաբերություններում: Նրա խոսքերով, լինելով անկախ երկրներ, ՀՀ-ն ու ԼՀ-ն այժմ լայն հնարավորություններ ունեն վերականգնելու երբեմնի տնտեսական կապերը: Լեհաստանը հետաքրքրված է ՀՀ թեթ—, քիմիական, լեռնամետալուրգիական արդյունաբերությամբ, թանկարժեք — կիսաթանկարժեք քարերի արտադրանքով: Փոխարենը պատրաստ է արտահանել սննդամթերք, լեռնամետալուրգիական սարքավորումներ — այլ:  Հեռանկարային են համարվում առ—տրի — զբոսաշրջիկության ոլորտները: Նրա հավաստմամբ, Եր—անում կայացած հայ-լեհական գործարար համաժողովում ձեռներեցներն ունեցել են մի շարք կոնկրետ պայմանավորվածություններ:
 Ըստ Յանուշ Շտայնհոֆի, Լեհաստանը մեծ հույսեր է կապում — ակտիվորեն համագործակցում է Եվրամիության, Առ—տրի համաշխարհային կազմակերպության, միջազգային այլ կազմակերպությունների հետ, մասնակցություն ունի տարածաշրջանային այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են ՏՐԱՍԵԿԱ-ն, ԻՆՈԳԵՅԹ-ը: Այս շրջանակներում —ս Լեհաստանը պատրաստակամ է Հայաստանի հետ լայն համագործակցության:
 Յանուշ Շտայնհոֆի խոսքերով, երկկողմ տնտեսական կապերի  զարգացման  համար խթան կհանդիսանա նա— ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան բացումը, որը նախատեսվում է առաջիկայում:
 Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նա— սփյուռքին վերաբերող հարցերին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացրեց այն արտոնություններն ու հնարավորությունները, որ իբր— ազգային փոքրամասնություն ունեն ՀՀ-ում բնակվող սակավաթիվ լեհերը: Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը լավատեղյակ է այն դժվարություններին, որ ունեն Լեհաստան արտագաղթած հազարավոր հայերը — հնարարվորն անում է դրանք մեղմելու համար: Նա հայ համայնքի համար կար—որեց մշակութային կյանքին աշխուժորեն մասնակցելու, կիրակնօրյա դպրոցներ հիմնելու հնարավորությունը:  Իր հերթին Յանուշ Շտայնհոֆը հավաստիացրեց, որ լեհական օրենսդրությունը ազգային փոքրամասնություններին գործունեության լայն հնարավորություններ է ընձեռում:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ