հինգշաբթի, 7 սեպտեմբերի 2000
Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում տ—ական երաշտի ու սակավաջրության հետ—անքների վերացման միջոցառումների ծրագիրը: Ըստ գյուղատնտեսության նախարար Զավեն Գ—որգյանի, ընթացիկ տարվա հունիսի կեսերից մինչ— այժմ շարունակվող օդի բարձր ջերմաստիճանը, մթնոլորտային տեղումների խիստ անբավարար քանակը հանգեցրել են տ—ական երաշտի — սակավաջրության: Արդյունքում վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերը, — սպասվում է բերքի մեծ կորուստ, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլար: Ընդունված ծրագրում սահմանված են այն միջոցառումները, որոնք ուղղված են երաշտի — սակավաջրության հետ—անքների վերացմանը, գյուղացիական տնտեսությունների օժանդակմանը: Մասնավորապես նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին տրամադրել անհրաժեշտ լրացուցիչ ռեսուրսներ, այդ թվում` սերմացուի պակասի լրացման, վառելիքաքսանյութերի, թունանյութերի ու պարարտանյութերի պահանջը բավարարելու համար:
Համապատասխան գերատեսչություններին հանձնարարվեց 10-օրյա ժամկետում, տ—ական երաշտի ու սակավաջրության հետ—անքների վերացման համար, ներքին ռեզերվների օգտագործման հնարավորությունների մասին առաջարկություններ ներկայացնել կառավարություն: Անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով ՀՀ արտաքին գործերի — գյուղատնտեսության նախարարություններին հանձնարարվեց դիմել միջազգային կազմակերպություններին — ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներին:
Անդրանիկ Մարգարյանը կառավարության անդամներին տեղեկացրեց, որ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է շտաբ, որի աշխատանքները ուղղված են լինելու երաշտի հետ—անքների վերացմանը — գյուղացիական տնտեսություններին աջակցության ցուցաբերմանը: Կստեղծվի նա— հանձնաժողով, որը 15-օրյա ժամկետում եզարակացություն կներկայացնի ոռոգման ջրի — էլեկտրաէներգիայի լիմիտների օգտագործման արդյունավետության վերաբերյալ: Վարչապետն ընդգծեց, որ եղած ջրային պաշարները պետք է օգտագործել այնպիսի արդյունավետությամբ, որպեսզի բացառվի Ս—անից ջրի լրացուցիչ ծավալների բացթողումը:
Նիստում ընդունվեց ԱՄՆ-ից ՀՀ ներկրվող ցորենի օգտագործման — դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման կարգի մասին որոշում: Սահմանվեց, որ երկու երկրների կառավարությունների միջ— գյուղատնտեսական ապրանքների անհատույց տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում ներկրվելիք 60000 տոննա ցորենի պահպանության, ինչպես նա— ամբողջ խմբաքանակի դասական աճուրդային վաճառքը կազմակերպող գործակալի ընտրությունը իրականացվելու է մրցութային եղանակով: Ցորենի աճուրդային վաճառքը գործակալի կողմից իրականացվելու է ՀՀ ֆինանսների — էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված կարգով: Իրացումից գոյացած միջոցները կփոխանցվեն ֆինանսների — էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին:
Կառավարությունը հաստատեց սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին, պետական պատվերի տեղադրման մրցույթների արդյունքում, խնայված միջոցները վերաբաշխելու մասին որոշում, որով նշված գումարները բաշխվում են ըստ ոլորտների — կոնկրետ ծրագրերի:
Մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Դրանով օտարման պայմանագրերի նոտարական վավերացման, ինչպես նա— սեփականության իրավունքի գրանցման համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվում են այն խմբերը, որոնք ըստ «Քաղաքային — գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող հողերի օտարման կարգի մասին» ՀՀ օրենքի, օգտվելու են հողերի անհատույց, սեփականության իրավունքով հատկացնելու իրավունքից:
Նիստում հաստատվեց նա— ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կանոնադրությունը: