Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 4 սեպտեմբերի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարար Մահա Կաննութին:
 Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես երկկողմ մշակութային, այնպես էլ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Վարչապետը նշեց, որ Հայաստանն ու Սիրիան եղել — մնում են բարեկամ, համագործակից երկրներ, — նրանց կառավարությունները վճռական են շարունակելու ու խորացնելու եղած ավանդույթները:
 Վարչապետի խոսքերով, խնդիր է դրված առավել ակտիվացնելու հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որը կնախապատրաստի — առաջիկայում կհաստատի երկկողմ համագործակցության ծրագիր: Վերջինս ավելի գործնական բնույթ կհաղորդի երկու պետությունների տնտեսական փոխգործակցությանը:
 Ինչ վերաբերվում է մշակութային կապերին, ապա այս ոլորտում արդեն զգալի գործ արված է: Նոր ծրագրերի շուրջ պայմանավորվածություններ են  ձեռք բերվել Մահա Կաննութի Հայաստան  կատարած ներկա այցի ընթացքում: Վարչապետը հույս հայտնեց, որ աշնանը Սիրիայում կայանալիք ՀՀ մշակույթի օրերը — համանման միջոցառման կազմակերպումը Հայաստանում երկու բարեկամ ժողովուրդներին հնարավորություն կտան առավել մոտիկից ծանոթանալու միմյանց մշակույթներին:
 Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հաղորդելով Սիրիայի վարչապետ Մուստաֆա Միրոյի — ՍԱՀ կառավարության անդամների ողջույնները,  Մահա Կաննութը նշեց, որ իր երկրում միշտ անկերծ զգարցումնքներ են տածել հայ ժողովրդի նկատմամբ: Նա հիշատակեց երկրի նախագահ Բաշար Ալ Ասադի` նախագահի պաշտոնն ստանձնելիս  կատարած այն հավաստիացումը, որ Սիրիայն շարունակելու է մինչ այդ վարած իր արտաքին — ներքին քաղաքականությունը: Մահա Կաննութի հավաստմամբ, ՍԱՀ իշխանությունները պատրաստակամ են Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների խորացման հարցում: Նրա խոսքերով, մշակութային  աշխույժ շփումները կոչված են ամուր հիմք ստեղծելու այլ ոլորտներում արդյունավետ համագործակցության համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ