Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 ապրիլի 2004

Այսօր  Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստը նախագահել է Ղրղզստանի վարչապետ Նիկոլայ Տանաևը: Համագործակցության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին հյուրընկալած իր երկրի անունից նա ողջունել է նիստի մասնակիցներին, հաջողություններ մաղթել աշխատանքին, ընդգծելով, որ մինչ այժմ անցկացված վարչապետների խորհրդի ավելի քան 40 նիստերում, ճիշտ է, ոչ բոլոր խնդիրներն է հաջողվել լուծել, սակայն չի կարելի նաև չնկատել այն բազմաթիվ կառուցողական որոշումները, որոնք նպաստել են ԱՊՀ անդամ երկրների և կառավարությունների միջև համագործակցության զարգացմանը, հարաբերությունների սերտացմանը: Ղրղզստանի վարչապետը հույս է հայտնել, որ այս նիստը ևս իր որոշումներով արդյունավետ կլինի:
 Օրակարգի շրջանակներում քննարկվել են տրանսպորտային, տեղեկատվական, ֆինանսական և այլ ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, վարչապետների խորհուրդը հավանություն է տվել   Համագործակցության երկրների տարածքներում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագիր մտցնելու մասին համաձայնագրի ընդունմանը,  հաստատել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության նախագահ Վիկտոր Սենինի հաշվետվությունը՝ այդ ընկերության հիմնադիր-պետություններում «Միր»-ի հետագա գործունեության վերաբերյալ ԱՊՀ անդամ երկրների վարչապետների խորհրդի 2002թ. հոկտեմբերի 7-ի որոշման կատարման մասին:
 Նիստում Համագործակցության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները  ստորագրել են ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից քննարկման ներկայացված շուրջ 2 տասնյակ փաստաթուղթ՝ համաձայնագրեր, հայեցակարգեր, ծրագրեր, որոշումներ, արձանագրություններ, որոնք մինչ այդ համաձայնեցվել էին ԱՊՀ տնտեսական ու արտաքին գործերի նախարարների խորհուրդների հետ: Այն ընդգրկում է բնապահպանության, առողջապահության, գիտության, կրթության և մշակույթի, ապօրինի միգրացիայի և  թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, տեղեկատվության, ռազմական և այլ ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կառավարությունների ղեկավարները ստորագրել են, մասնավորապես, ԱՊՀ անդամ պետությունների հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգի, Համագործակցության երկրներ ներմուծվող հնարավոր վտանգ պարունակող արտադրանքի առողջապահական գնահատության հարցում փոխգործակցության կարգի վերաբերյալ համաձայնագրի, 2005-2007թթ. թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և բաղադրիչների (պրեկուրսորների) ապօրինի շրջանառության դեմ պայքարի ԱՊՀ անդամ պետությունների ծրագրի, ինչպես նաև նշված ժամանակաշրջանում հանցավորության դեմ համատեղ պայքարի միջպետական ծրագրի նախագծերի մշակման, Համագործակցության երկրների միջև փոխադարձ առևտրում սահմանափակումների փուլային վերացման  վերաբերյալ առաջարկությունների մշակման մասին որոշումները:
 Վարչապետների խորհրդի ուշադրության կենտրոնում են եղել ԱՊՀ անդամ պետությունների միջև տեղեկատվության, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հարցերը: Խորհրդի նիստում ստորագրվել են, մասնավորապես, ռազմական համագործակցության տեղեկատվական ապահովման, Համագործակցության այլ պետություններում ԱՊՀ անդամ տվյալ պետության զանգվածային լրատվամիջոցը ներկայացնող թղթակցի կարգավիճակի մասին կոնվենցիայի, ԱՊՀ երկրների քաղաքացիներին՝ տվյալ պետության քաղաքացիներին տրամադրված պայմաններով, հանրակրթական հաստատություններ ընդունվելու հնարավորության  ապահովման և հանրակրթական հաստատությունների մանկավարժական աշխատողների ու սովորողների սոցիալական պաշտպանության, գրահրատարակության, գրականության տարածման և հրատարակչության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի մասին որոշումները:
 Նիստում քննարկվել  են մի շարք ֆինանսական  հարցեր: Մասնավորապես, որոշումներ են ընդունվել 2002թ.-ին ԱՊՀ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծմանն ու զարգացմանը ուղղված միջոցառումների ֆինանսավորման գծով Համագործակցության անդամ պետությունների ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման արդյունքների, 2001թ. մայիսի 31-ին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից հաստատված՝ անդամ պետությունների բյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորվող ԱՊՀ մարմինների միացյալ բյուջեի մասին կարգում փոփոխություններ կատարելու, ԱՊՀ անդամ պետությունների կողմից ԱՊՀ մարմինների միացյալ բյուջեին 2004թ.-ի իրենց մասնաբաժինները հատկացնելու և 2001-2003թթ. պարտքերը մարելու պարտավորությունների կատարման, 2003թ. ԱՊՀ մարմինների միացյալ բյուջեի կատարման, ինչպես նաև Համագործակցության՝ ԱՊՀ մարմինների միացյալ բյուջեից ֆինանսավորվող մարմինների ֆինանսատնտեսական գործունեության 2003թ.-ին իրականացված ստուգումների արդյունքների մասին: Օրակարգի լրացուցիչ հարցերի շարքում ԱՊՀ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են նաև արտակարգ իրավիճակներում տեխնածին և բնական աղետներից տուժած Համագործակցության անդամ պետություններին աջակցություն ցուցաբերելու նպատակով պահուստային ֆոնդ ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթը:
 Խորհրդի նիստում քննարկվել և որոշումներ են ընդունվել նաև մի շարք կազմակերպչական հարցերի վերաբերյալ:
 Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը հրավիրել 2004թ. սեպտեմբերի 15-ին, Աստանայում: ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նոր նախագահող է ընտրվել Մոլդովայի Հանրապետության վարչապետ Վասիլի Տարլևը:
  ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին հաջորդել է վարչապետների մամուլի ասուլիսը:


* * *

 Այսօր, այցի շրջանակներում, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նաև առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության իր նորանշանակ գործընկերոջ՝ Միխայիլ Ֆրադկովի հետ: ՀՀ վարչապետը շնորհավորել է Միխայիլ Ֆրադկովին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ հայ-ռուսական հարաբերություններն ու համագործակցությունը նրա պաշտոնավարման ընթացքում ևս կշարունակեն զարգանալ:
 Հանդիպման ժամանակ Անդրանիկ Մարգարյանը և Միխայիլ Ֆրադկովը բարձր են գնահատել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, միաժամանակ կարևորելով առանձին նախարարությունների միջև ևս անմիջական փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Հանդիպման ժամանակ, այլ հարցերի թվում, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել նաև     ՌԴ-ին ՀՀ-ի պարտքի դիմաց մի շարք ձեռնարկությունների փոխանցման գործընթացի ավարտի կապակցությամբ: ՀՀ վարչապետ  Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ բոլոր այդ ձեռնարկությունները կաշխատեն իրեց լիարժեք հզորությունների չափով:
  Վարչապետները քննարկել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին Հայաստանի միացման, երկու երկրների միջև  բեռնափոխադրումների ծավալների աճի խնդիրը, դրանում կարևորելով տրանսպորտային ուղիների՝ մասնավորապես, «Կովկաս» նավահանգստի շինարարության ծրագրի իրականացման, ինչպես նաև վրացական երկաթուղու  աբխազական հատվածի վերագործարկման նշանակությունը: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է իր կողմից անել ամեն հնարավորը՝ նպաստելու այդ հարցում ռուս-վրացական բանակցությունների շուտափույթ և դրական լուծմամբ ավարտին, քանի որ այդ խնդիրը կենսական է նաև Հայաստանի համար:
 Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել նաև մշակութային ոլորտում  երկու երկրների  համագործակցության մակարդակից:
 Զրույցի ավարտին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է իր ռուս գործընկերոջն՝ իրեն հարմար պահի այցելել Հայաստան:

 Այցի շրջանակներում, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ զրույցներ է ունեցել նաև մի շարք այլ երկրների կառավարությունների ղեկավարների՝ այդ թվում Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի հետ: Հայաստանի և Վրաստանի վարչապետները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել  երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստը անցկացնել մայիսին՝ Վրաստանի և Հայաստանի վարչապետների համանախագահությամբ:


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ