Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 31 հոկտեմբերի 2014

Իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ-ում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների ներդրմանը. Հովիկ Աբրահամյան





Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում աշխատանքներն է սկսել ամենամյա Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը:
Կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը և մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս նպատակով կրթություն-գիտություն-տնտեսություն կապերի մեխանիզմների կատարելագործման, գիտության արդյունքների նկատմամբ տնտեսության պահանջարկի և ինովացիոն գործունեության խթանման, ինչպես նաև այդ ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացման հարցերը համակողմանիորեն ներկայացված են ՀՀ կառավարության ծրագրում:
«Ժամանակակից աշխարհում դժվար է գերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության ձևավորման գործում: Այս ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ ներկայում իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների` հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների, աքսելերատորների ձևավորմանն ու զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների ներդրմանը: Մասնավորապես, վենչուրային հիմնադրամի արդյունավետ գործունեության ապահովմանը և Նորարարության զարգացման համաֆինանսավորման դրամաշնորհների տրամադրմանը:
«Այսօր դժվար է պատկերացնել հասարակական հարաբերությունների, տնտեսության, գիտության որևէ բնագավառ, որտեղ բարձր տեխնոլոգիաները վճռորոշ դերակատարում չունենան: Տարբեր ասպարեզներում բարեփոխում իրականացնելիս անպայմանորեն հաշվի են առնվում տեխնոլոգիական ոլորտի առաջարկվող լուծումներն ու արտադրանքը, որոնց շնորհիվ միայն հնարավոր է բարձրացնել արտադրողականությունը և մրցունակությունը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի դիտարկմամբ՝ ֆորումը լայն հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ծանոթանալու բիզնեսում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման միջազգային փորձին, ինչը կխթանի նոր շուկաների նվաճման, վաճառքի ծավալների մեծացման, սպասարկման և արտադրանքի որակի կտրուկ բարձրացմանն ուղղված գործընթացները:
Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ այսպիսի համաժողովների շնորհիվ պետության և մասնավոր հատվածի միջև ձևավորվող երկխոսությունն ու գործընկերային հարաբերությունները հիմք են ստեղծում տնտեսության զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար: Նման միջոցառումները, ըստ վարչապետի, կարևոր են նաև նորագույն տեխնոլոգիաների տարածման, փորձի փոխանակման, գործարար միջավայրում համագործակցության խթանման առումով, ինչպես նաև ոլորտում առաջացած խնդիրները քննարկելու և առկա մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունները գնահատելու համար:
Բիզնես ինովացիոն ֆորումն անցկացվում է «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» նշանաբանով և նվիրված է տեխնոլոգիական կրթության և ձեռներեցության հիմնախնդիրներին: Ֆորումի օրակարգում են հանրակրթական և բարձրագույն կրթության, ձեռներեցության, օրենսդրական և ենթակառուցվածքների տեսանկյուններից անհրաժեշտ անելիքների քննարկումները:
Ֆորումի նպատակն է քննարկումների արդյունքում ձևավորել Հայաստանի նորարարական զարգացման թիրախային ուղղություններն ու անհրաժեշտ գործողությունները, որոնք կդրվեն ՀՀ կառավարության, մասնավոր ոլորտի և միջազգային կազմակերպությունների օրակարգում:
 

Հոկտեմբեր 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ