Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 ապրիլի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
 Գործադիրը հավանություն է տվել «2004թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի, ինչպես նաև 2004թ. ապրիլ-հունիս ամիսներին գարնանային զորակոչը կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերին:
 Կառավարությունը հաստատել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը, որն ամրագրում է ոլորտի կայուն զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությունը: Հիմք ընդունելով ոլորտի առանձնահատկությունները և երկրի պարենային անվտանգության խնդիրները, ռազմավարության մեջ կարևորվում է անցումային ժամանակաշրջանում գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականությունը՝ ուղղված ագրարային ոլորտում իրավական հիմքի ձևավորմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար գործունեության և ներդրումների բարենպաստ պայմանների ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը և այլն: Ռազմավարության փաստաթղթում նախանշվում են գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականության ուղղություններն ու դրանց իրականացումն ապահովող ծրագրերը, սահմանվում են ոլորտի գերակայությունները: Ռազմավարությունը համահունչ է ՀՀ կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին և ապահովում է հանրապետությունում ագրարային բարեփուխումների խորացման քաղաքականության շարունակականությունը: Որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը:
 Կառավարության անդամները հավանություն են տվել «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ ծրագրի կատարման 2003թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրինագիծը ներկայացնելիս նշվել է, որ  հաշվետու ժամանակաշրջանում՝ 2003թ. հունվարի 1-ից մինչև 2003թ. դեկտեմբերի 31-ը, մասնավորեցված 117 ընկերություններից 96-ը վաճառվել է ուղղակի վաճառքի ձևով, իսկ 13-ը՝ մրցույթով, երկու դեպքում էլ նոր սեփականատերերը ստանձնել են ինչպես տվյալ  ընկերություններում ներդրումներ կատարելու, այնպես էլ աշխատողների համար սոցիալական երաշխիքներ ստեղծելու պարտավորություններ: Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցվել է ընդամենը մեկ ընկերություն: Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեի՝ մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 2 մլրդ 905 մլն 285,4 հազար դրամ, այդ թվում՝ ընկերությունների մասնավորեցումից՝ 2 մլրդ 311 մլն 855,3 հազար դրամ, «փոքր»  օբյեկտներից՝ 388 մլն 573,9 հազար դրամ, անավարտ շինարարության օբյեկտներից՝ 204 մլն 856,2 հազար դրամ:
 «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 15 մլն դրամ է հատկացրել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Ագարակ համայնքի հողերի ոռոգումն իրականացնող «Արաքս-1» պոմպակայանի 2,5 կմ երկարությամբ մղման խողովակաշարի նորոգման և ոռոգման ցանցի խմբավորման աշխատանքների իրականացման նպատակով:
 Առանձին որոշումներով գործադիրը 3 մլն դրամ է հատկացրել նաև ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ Ախուրյան-Հայկաձոր, Ախուրյան-Երվանդաշատ և Արաքս-Սուրմալու հիդրոլոգիական դիտակետերում հետազոտական ուսումնասիրությունների իրականացման և նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով, ևս 46 մլն 394,6 հազար դրամ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի 2004թ. գործունեությունն ապահովելու նպատակով: Կառավարության պահուստային ֆոնդից 4 մլն 500 հազար դրամ էլ հատկացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանին՝  իր աշխատանքը բնականոն և արդյունավետորեն կազմակերպելու նպատակով տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար, ինչպես նաև 4 մլն 278,7 հազ դրամ՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին, տեխնիկական միջոցների և սարքավորումների ձեռքբերման նպատակով:
 Աղետի գոտու վերականգնման ռազմավարությանը համապատասխան, երկրաշարժից հետո կառուցված անավարտ շինարարությունների վերակառուցման գործում ոչ պետական միջոցների ներգրավման նպատակով, կառավարությունը որոշել է ՀՀ Շիրակի մարզպետարանի տնօրինության Գյումրի քաղաքի Անի 7 շինարարական թաղամասի ջերմակայանի շենքի անավարտ շինարարության օբյեկտի 2/3 մասը նվիրաբերել Գյումրու հաշմանդամ կանանց «Հավատ» հասարակական կազմակերպությանը՝ 1988թ. երկրաշարժից տուժած հաշմանդամ կանանց առողջության վերականգնման կենտրոն ստեղծելու համար:

 «Մշակույթի օրենսդրության հիմունքների մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ և հաստատել է հիմնադրամի կանոնադրությունն ու ներկայացուցչական կազմը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի կազմակերպման, ինչպես նաև հայ մշակույթը պահպանելու, տարածելու, զարգացնելու նպատակով այլընտրանքային ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտությամբ: Կարևորվել է նաև մշակույթի գործիչների կամ նրանց անապահով ընտանիքների սոցիալական պաշտպանության աջակցությունը: Ոչ առևտրային այդ կազմակերպությունը, ըստ կանոնադրության, հետապնդում է մշակութային, սոցիալական և բարեգործական նպատակներ:
 Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում՝ կառավարությունը որոշել է համաձայնվել 2000թ. փետրվարի 14-ին «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի և «Էյ Սի Ի Էյ և Քամփընի Արմինիըն Յութիլիթի Սքարլ» ընկերության միջև կնքված ջրամատակարարման  և կոյուղու ծառայությունների մատուցման կատարողականի վրա հիմնված կառավարման պայմանագրի գործողության ժամկետը մեկ տարով՝ 2004թ. մայիսի 1-ից մինչև 2005թ. ապրիլի 30-ը, երկարացմանը: Որոշումն ընդունվել է համայնքային զարգացման վարկային ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի ջրամատակարարման ցանցերի գոտիավորման, շուրջօրյա ջրամատակարարում ապահովելուն ուղղված աշխատանքները և «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի ջրամատակարարման  ու ջրահեռացման ծառայությունների մատուցման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումների իրականացումը շարունակելու նպատակով:
 «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշում է ընդունել «Նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումները սահմանելու մասին»: Որոշման ընդունումը պայմանավորված է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետով, որի համաձայն սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագներ կիրառող հարկ վճարողների, առողջապահության և կրթության ոլորտներում ծառայություններ մատուցող կազմակերպությունների, թերթերի և ամսագրերի տպագրության ու իրացման, ինչպես նաև թանկարժեք քարերի մշակման ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար ՀՀ կառավարությունը կարող է սահմանել նվազագույն շահութահարկի հաշվարկման  բազայի այլ նվազեցումներ: Մասնավորապես, սահմանվել է, որ կրթության և առողջապահության, թերթերի և ամսագրերի տպագրության և իրացման, թանկարժեք քարերի մշակման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև ոռոգման և խմելու ջրի մատակարարման գործունեություն իրականացնող ընկերությունների համար օրենքով սահմանված կարգով որոշվող հասույթը նվազեցվում է այդ հասույթի մեծության չափով, այլ կերպ՝ վնասով աշխատելու դեպքում այդ ընկերություններն ազատվում են շահութահարկի կանխավճարից:
 «Հաստատագրված վճարների մասին»  ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, գործադիրը սահմանել է, որ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները, յուրաքանչյուր ամսվա համար, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին պետք է ներկայացնեն տեղեկություններ՝ տվյալ ամսվա ընթացքում գազալցման տվյալ կայանի (կետի)  միջոցով իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ՝ արտահայտված խորանարդ մետրերով: Սահմանվել է, որ նշված տեղեկություններն առաջին անգամ ներկայացվելու են 2004 թ. ապրիլ ամսվա համար: Որոշմամբ հաստատվել է նաև տեղեկությունների ներկայացման ձևը:
 Կառավարության անդամները հավանություն են տվել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որով հստակեցվում և տարանջատվում են այն զբոսավարներն ու ուղեկցորդները, որոնց գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ: Այդ կապակցությամբ հավանություն է տրվել նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին:
 Այլ որոշումներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը մի շարք պետական ընկերություններ՝ «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն», «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն», «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն», «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» և «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ՓԲԸ-ները վերակազմավորման ձևով վերակազմակերպել է պետական ոչ առևտրային կազմակերպությունների:
 Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման գծով պետական պատվերը: Որոշմամբ սահմանվում են նշված ծրագրի մշակման աշխատանքների  նկարագիրը (բովանդակությունը) և փուլերը:
 ՀՀ կրթության ոլորտում գնահատման միասնական համակարգ ստեղծելու, գիտելիքների գնահատման համակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով, գործադիրը որոշել է  ստեղծել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել է դրա կանոնադրությունը:
 «Պետական ոչ առևտրային  կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում որոշվել է Գորիսում ստեղծել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ:
 Կառավարությունը,  իր պահուստային ֆոնդից,  600 հազար  դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ ՀՀ վարչապետի խորհրդական Վլադիմիր Մովսիսյանին պարգևատրելու նպատակով: Վերջինս պարգևատրման է արժանացել «Արփա-Սևան» թունելի վերականգնողական և Որոտանի հիդրոտեխնիկական կառույցների շինարարական աշխատանքների համակարգման և շահագործման ընդունման գործում նշանակալի ավանդի համար:
 Կառավարության անդամները որոշումներ են ընդունել ՉԺՀ-ի կառավարության նվիրատվության հաշվին գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման, ինչպես նաև Իտալիայի Հանրապետության կառավարության կողմից 2002-2003թթ ցրտահարության և բնական աղետների հետևանքները մեղմելու նպատակով  ՀՀ կառավարությանը տրամադրված 4 մլն 949 հազար 350 կգ ալյուրի ներմուծումը և բաշխումը բարեգործական որակելու  մասին:
 Նիստում առանձին որոշումներ են ընդունվել ՀՀ Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արմավիրի շուրջ մեկ տասնյակ գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները հաստատելու, ինչպես նաև Կոտայքի մարզի Գետամեջի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու մասին:
 Վարչապետի առաջարկով նիստում հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը: Նա կառավարության անդամներին տեղեկատվություն է ներկայացրել ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների ու դրանց հետևանքների, ինչպես նաև հանրապետությունում և մայրաքաղաքում տիրող ներքաղաքական ներկա իրավիճակի մասին, որը ՀՀ ոստիկանապետը կայուն է գնահատել:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ