Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 26 հոկտեմբերի 2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հայ ոսկերչի տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն ողջունում և շնորհավորում եմ ոսկեգործության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Հայ ոսկերչի մասնագիտական տոնի առթիվ:
Հայաստանում ոսկեգործության ոլորտը զարգացած է եղել դեռևս վաղ անցյալում: Հայ ոսկերիչների աշխատանքները մշտապես հարգանք են վայելել ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև դրա սահմաններից դուրս: Դրան մեծապես նպաստում է նաև հայկական սփյուռքի ոսկերիչների գործունեությունը, որոնք սնվելով ազգային ակունքներից իրենց անգնահատելի նպաստն են բերում հայ ոսկերչության միջազգային ճանաչմանն ու բարձր գնահատականի արժանացմանը:
Ուրախությամբ եմ նշում, որ հանրապետության ոսկեգործության ոլորտն այսօր պատվով է ներկայանում արտաքին շուկաներում և ավելի ու ավելի ճանաչելի է դառնում, իսկ բարձրաճաշակ արտադրանքը վկայում է հայ ոսկերիչների հմտության ու վարպետության բարձր մակարդակի մասին:
Հայաստանի կառավարությունը՝ գործողությունների ծրագրի շրջանակներում պետական աջակցության գործիքակազմի օգտագործման և մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով այսօր գործուն քայլեր է ձեռնարկում ոլորտի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու, ոլորտի արտադրանքը արտաքին շուկաներում պատշաճ ներկայացնելու ուղղությամբ: Դա, իր հերթին, կնպաստի Հայաստանը՝ գլոբալ հայկական ոսկեգործության հանգույց դարձնելու ռազմավարությանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ և ստեղծագործական նոր հաջողություններ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ