Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 հոկտեմբերի 2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը










ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները հոկտեմբերի 21-ին մասնակցել են Իրանի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Հովսեփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը, որին ներկա էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով տոնակատարության առթիվ և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Անչափ ուրախ ու հպարտ եմ լինել հարևան և բարեկամ Իրանում, որը մեր հարյուր հազարավոր հայրենակիցների համար դարձել է երկրորդ հայրենիք: Օգտվելով պատեհ հնարավորությունից՝ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին, որ ստեղծել են բոլոր պայմանները՝ հայերի ինքնությունը, լեզուն, մշակույթն ու ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար»:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև կապերը նույնքան հին են, որքան երկու ժողովուրդները, նրանց պատմությունն ու մշակույթը: նրա խոսքով, դժվարին պահերին Իրանը օգնել է Հայաստանին: Տասնիններորդ դարավերջի ու քսաներորդ դարասկզբի ջարդերից և Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ընդունել է, ապաստան է տվել: «Եվ այսօր առաջադեմ մարդկության հետ միասին մենք նախապատրաստվում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Ոչ միայն հայերի, այլ մարդկության դեմ կատարված ոճրագործությունը պետք է ստանա լիարժեք միջազգային գնահատական՝ ճանաչվի և դատապարտվի, որպեսզի այլևս երբեք և աշխարհի որևէ անկյունում այն չկրկնվի», - ասել է Հայաստանի վարչապետը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ երկու եղբայրական ժողովուրդների միջև առկա են ջերմ հարաբերություններ, իսկ միջպետական հարաբերություններն անընդհատ զարգանում և կատարելագործվում են: Վարչապետի խոսքով՝ այդ գործում իր ուրույն ներդրումն ունի իրանահայ համայնքը, որը, ակտիվ մասնակցելով երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական, գիտակրթական ու հոգևոր-մշակութային կյանքին, մշտապես իր նպաստն է բերել Իրանի պետականության ամրապնդմանը, զարգացմանն ու հզորացմանը: «Հայաստան-Իրան հարաբերությունների առանցքում, իհարկե, նաև իրանահայությունն է, որի կեցվածքով ու նկարագրով միշտ հպարտացել ենք: Իրանի և իրանահայության գործուն աշխատանքի արդյունքում է, որ 2008 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայ հոյակերտ կոթողները՝ Ձորձորի Սբ. Մարիամ և Սբ. Ստեփանոս վանքերը, Սբ. Թադևոս Առաքյալի` Թադեի վանքը, որը վաղ քրիստոնեության աշխարհի թերևս հնագույն հուշարձանն է, ճանաչեց իրանական համաշխարհային պատմական ժառանգության մաս: Այսօր հիանում ու հպարտանում ենք մեր հարյուրավոր եկեղեցիներով, հուշարձաններով ու մատյաններով, և իհարկե, դրանց վարպետներով, խոնարհվում նրանց հիշատակի առջև, քանզի նրանց մտքի ու բազկի փայլատակումները ծառայում են ի բարօրություն հայ և իրանական ժողովուրդների, ծառայում են քաղաքակրթությունների երկխոսությանը: Հպարտ եմ, որ այսօր Սպահանում եմ՝ Իրանի երեք հայաշատ քաղաքներից մեկում, որտեղ ապրում է ամենահին հայ համայնքներից մեկը: 4 դար առաջ հայոց երբեմնի հարուստ վաճառաշահ քաղաք Ջուղայից բռնագաղթելով՝ մեր նախապապերը հաստատվեցին այս տարածքում, և Նոր Ջուղան հայ կյանքի զարթոնքի ու վերածննդի խորհրդանիշը դարձավ Իրանի հյուրընկալ հողում: Այստեղ բնակեցված հայերը կարողացել են ոչ միայն վերապրել, այլև պահպանել իրենց լեզուն, մշակույթը և հավատքը, Նոր Ջուղա հիմնել, կառուցել այս փառահեղ սրբատեղին, եկեղեցական համալիրը: Ճակատագրի քամահրանքով հին Ջուղան այսօր գտնվում է մեր մյուս հարևանի՝ Ադրբեջանի տարածքում, ուր, ցավոք սրտի, վանդալիզմ է իշխում», - նշել է Հայաստանի վարչապետը:
Բարձր գնահատելով Նոր Ջուղայի հոգևոր ու աշխարհիկ կառույցների նվիրյալների ջանքերն ազգային հարստության պահպանման գործում՝ կառավարության ղեկավարը նշել է, որ ժամանակակիցներին մնում է միայն հարստացնել և փոխանցել այս համամարդկային արժեքները գալիք սերունդներին: «Այս գեղեցիկ համալիրը՝ նաև իր «Արարատ» կենտրոնով, դարձել է մի փոքրիկ Հայաստան, որն այսքան խնամքով պահվում և պահպանվում է: Ինչպես շնորհակալ չլինել թեմի առաջնորդին, համայնքային իշխանություններին այս նախանձախնդիր գործունեության համար: Շնորհակալությո՛ւն ձեզ, սիրելի հայրենակիցներ»:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նաև Իրանի իշխանություններին՝ երկրի ամենամեծ քրիստոնյա համայնքի հանդեպ ցուցաբերած բացառիկ հոգածության համար: 
Հայապահպանության, Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են Սպահանի Հայոց թեմի Արարատ միության կենտրոնական վարչության նախագահ Մասիս Մինասյանը և Սպահանի Հայոց թեմի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Աշոտ Դավթյանը:
Նույն օրը Հայաստանի վարչապետն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը այցելել են Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միություն: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի համալիրում, ծաղիկներ դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին, ապա եղել վանքի թանգարանում և գրառում կատարել հուշամատյանում:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ