Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 13 ապրիլի 2004


 Ապրիլի 15-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմեկնի Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք  Բիշկեք՝  մասնակցելու  ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի  նիստին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը, ՀՀ կառավարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի վարչությունների ղեկավարներ:  ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են տրանսպորտային, տեղեկատվական, ֆինանսական ոլորտներում առանձին հարցերի շուրջ ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նիստում նախատեսվում է  նաև ստորագրել ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից ներկայացված և տնտեսական ու արտաքին գործերի նախարարների խորհուրդների հետ համաձայնեցված շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ, որոնց թվում են՝ ԱՊՀ անդամ պետությունների հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգի, Համագործակցության երկրներ ներմուծվող հնարավոր վտանգ պարունակող արտադրանքի առողջապահական գնահատության հարցում փոխգործակցության կարգի վերաբերյալ համաձայնագրի, Համագործակցության երկրների միջև փոխադարձ առևտրում սահմանափակումների փուլային վերացման  մասին որոշումները և մի շարք այլ փաստաթղթեր: Կքննարկվեն նաև ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրի, ժամկետի և այլ կազմակերպական հարցեր:  Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի այցի շրջանակներում հնարավոր են նաև երկկողմ հանդիպումներ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ