Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 ապրիլի 2004

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը, որտեղ քննարկվել են ծրագրի լրամշակման և աշխատանքի հետագա կազմակերպման խնդիրները:
 Ծրագրի մշակման աշխատանքային խմբի ղեկավար, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը ներկայացրել է նախորդ նիստից հետո շահագրգիռ կառույցների արած առաջարկները:
 Ռուբեն Շուգարյանը Հայոց ցեղասպանության 90-ամյակի միջոցառումների ծրագրում, որն իրականացվելու է մեկ տարվա ընթացքում՝ 2004թ. մայիսից մինչև 2005թ. մայիսը, կարևորել է հատկապես հաջորդ տարի, ապրիլի 20-23-ը, Երևանում կայանալիք «21-րդ դարն առանց ցեղասպանության» խորագրով   Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովը, և առաջարկել  գիտաժողովի քննարկման նյութ դարձնել ոչ միայն «ցեղասպանություն երևույթը», այլև խոսել «քաղաքակրթությունների երկխոսության» մասին և հայ-իրանական ու հայ-արաբական հարաբերությունների օրինակով ցույց տալ աշխարհին, որ մենք կրոնական խնդիր չունենք :
 Նիստի ընթացքում ներկայացվել են նաև Հայոց ցեղասպանության 90-ամյակի այն միջոցառումները, որ արդեն ծրագրել է Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Ըստ այդմ, թեմային առնչվող, միջոցառումներ ու ցուցահանդեսներ կկազմակերպեն Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Պատմության թանգարանը, Ազգային գրադարանը և այլն: Նախատեսվում է իրականացնել նաև ծավալուն հրատարակչական աշխատանք՝ առաջնահերթություն տալով այն փաստավավերագրական ու արխիվային նյութերին, որոնք պետք է հրապարակվեն առաջին անգամ: Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է  ճշտել ու ներկայացնել այն բոլոր գրքերի ու աշխատությունների ցանկը, որ պետք է լույս տեսնեն ցեղասպանության 90-ամյակի առիթով: Վարչապետը կարևորել է նաև միջոցառումների լայնորեն լուսաբանման, զանգվածային լրատվամիջոցների հետ, 90-ամյակի ամբողջ ժամանակշրջանում, ակտիվ համագործակցության խնդիրը:
 Նիստի մասնակիցները կարևորել են միջոցառումների միջազգային հնչեղությունը: Արդեն իսկ Արտաքին գործերի նախարարությունը տարբեր երկրներում Հայաստանի դեսպաններին հանձնարարել է մինչև մայիս ներկայացնել ցեղասպանության 90-ամյակին նվիրված այն միջոցառումների ծրագիրը, որ պետք է կազմակերպվեն տարբեր երկրներում: Աշխատանքներ կտարվեն նաև միջազգային կազմակերպություններում հարցը ներկայացնելու, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով՝ տարբեր երկրներում պետական մակարդակով Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ:
 Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումներ է նախատեսում նաև Կրթության և գիտության նախարարությունը:  Ամփոփելով քննարկման արդյունքները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է միջոցառումների ծրագրի հնարավորին արագ լրամշակումը, այդ ծրագրի շրջանակում առանձին նախարարությունների կամ համապատասխան կառույցների գործունեության, ինչպես նաև յուրաքանչյուր միջոցառման կամ նախաձեռնության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների հստակեցումը: Վարչապետը մեկ անգամ ևս նշել է, որ պետք է հնարավորին օգտագործել միջազգային կառույցների, հեղինակավոր համաժողովների ամբիոնները, Ցեղասպանության ոչ միայն կանխարգելման, սպառնալիքների վերացման, այլև դրանց ճանաչման համար: Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է ցեղասպանության 90-ամյակի միջոցառումների կազմակերպման ծրագրում անպայման ընդգրկել հանրապետության մարզերն ու 10-օրյա ժամկետում ներկայացնել նաև այնտեղ իրականացվելիք միջոցառումների ծրագիրը: Նիստում հստակեցվել են նաև կազմակերպչական մի շարք խնդիրներ:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ