Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 8 հոկտեմբերի 2014

Երևանում քննարկվում են ՄԱԿ-ի զարգացման նոր օրակարգի թիրախները






Երևանում այսօր մեկնարկել է «Կառավարության և կառավարման կարողությունների զարգացում հանուն կայուն զարգացման» միջազգային եռօրյա խորհրդաժողովը: Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի «Հետ-2015» զարգացման նոր օրակարգի շրջանակում ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական զարգացման դեպարտամենտի կողմից: Նպատակն է՝ քննարկել ՄԱԿ-ի զարգացման նոր ծրագրի իրականացման եղանակները և բացահայտել արդյունավետ կառավարման նոր ուղիներ:
Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: ՀՀ վարչապետի և անձամբ իր անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ պարոն Հարությունյանը նշել է. «Հայաստանը մշտապես ակտիվորեն մասնակցել է ՄԱԿ-ի հայեցակարգային բոլոր նախաձեռնությունների իրականացմանը: Մենք առաջիններից էինք, որ սկսեցինք կյանքի կոչել 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում անդամ-երկրների կողմից ընդունված կայուն զարգացման հանձնառությունները: 2000 թվականին՝ ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ընդունումից հետո ևս, Հայաստանն անմիջապես ձեռնամուխ եղավ դրանց իրականացմանը: Մենք կարևորում ենք ՄԱԿ-ի «Հետ-2015» զարգացման նոր օրակարգի շուրջ տարվող աշխատանքները և հույս ունենք, որ այն կհանգեցնի ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում հասարակության համար ավելի բարեկեցիկ, արդար, արժանապատիվ և ապահով կենսագործունեության միջավայրի ստեղծմանը»: 
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ընդգծել է, որ կառավարման կարողությունները, հաշվետվողականությունը և թափանցիկությունը ցանկացած ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչն են, և հենց այդ մոտեցումն է դրված նաև ՀՀ կառավարության՝ ս.թ. մայիսին ընդունված Հայաստանի 2014-2025 թթ. զարգացման ծրագրի հիմքում: Դավիթ Հարությունյանն արդյունավետ աշխատանք է մաղթել խորհրդաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ երևանյան հռչակագիրը կդառնա 2015 թ. ընդունվելիք ՄԱԿ-ի ծրագրային նոր փաստաթղթի կարևոր մասը:
Լրագրողների հետ ճեպազրույցում պարոն Հարությունյանը կարևորել է նման քննարկումների կազմակերպումը՝ նշելով. «Մենք մեկ տարի շարունակ քննարկումներ ենք անցկացնելու՝ 2015 թ. բուն միջոցառմանը նախապատրաստվելու համար, որի ընթացքում արդեն կնախանշվեն աշխարհի զարգացման տեսանկյունից առավել նպատակահարմար համարվող գաղափարները և թիրախները»:
Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչության անունից Հանրային կառավարման կարողությունների զարգացման բաժնի ղեկավար Ջոն-Մարի Կաուզյան, ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, Աղքատության դեմ պայքարի և միջազգային զարգացման ինստիտուտի տնօրեն Պան Սուկ Կիմը, Աստանայի տարածաշրջանային քաղաքացիական ծառայության հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալիխան Բայմենովը, Ղազախստանի նախագահի հովանու ներքո գործող հանրային կառավարման ակադեմիայի ռեկտորի տեղակալ Շոլփան Եսիմովան:
Հոկտեմբերի 8-10-ն անցկացվող միջազգային այս խորհրդաժողովին մասնակցում է 20-ից ավելի երկրի ավելի քան 60 ներկայացուցիչ: Միջոցառման լիագումար նիստերի շրջանակում տեղի կունենան քննարկումներ հանրային կառավարման, կրթության և գիտության, բնական ռեսուրսների ոլորտների զարգացման, կանաչ տնտեսության, կայուն էներգետիկ և ջրային քաղաքականության, ինչպես նաև կայուն զարգացման այլ ուղղությունների վերաբերյալ:

 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ