Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 ապրիլի 2004

 
       Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
       Գործադիրը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թթ. ազգային ծրագիրը»: Այն սահմանում է  Հայաստանում կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ տարվող պետական քաղաքականության  սկզբունքները, առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները: Ծրագիրը միտված է  նպաստելու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովմանը, հանդիսանալու որպես ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն կառուցելու և քաղաքացիական հասարակություն կերտելու նախապայման: Որոշմամբ հաստատվել է նաև նշված ծրագրի միջոցառումների ժամանակացույցը:
       Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ընտանեկան բժշկի գործունեության կազմակերպական դրույթները և այդ գործունեության տեղեկատվության ներկայացման ձևը: Որոշումն ընդունվել է՝ ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 13-ի «ՀՀ բնակչության առողջության  առաջնային պահպանման 2003-2008 թթ. ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004թթ. փորձարարական ծրագիրը հաստատելու մասին» N 1533-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն: Որոշումն անդրադառնում է, ընտանեկան բժշկի գործունեության հիմնական ուղղություններին ու սկզբունքներին, նրա մասնագիտական պատրաստվածությանը,  ուսուցման ու մասնագիտացման համար անհրաժեշտ պահանջներին, պայմաններին և գործունեության կազմակերպական այլ դրույթների:
       «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում հաստատվել է «Տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին  իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերը: Որոշմամբ ահմանվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տուն-ինտերնատների միջոցով իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցները և մեկ խնամվողի միջին օրական ծախսերը:
       Կառավարությունը, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 14 մլն դրամ է  հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ջեռուցման համակարգը վերականգնելու և երկու մասնաշենքերում կաթսայատներ կառուցելու աշխատանքների գծով առաջացած պարտքը մարելու նպատակով:
       Մեկ այլ որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդից, Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 13 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝  Մեղրի քաղաքում բնակվող  փախստական ութ ընտանիքի և նույն քաղաքի բնակչուհի Նոնա Անտոնյանի համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով: Եվս 6 մլն 400 հազ. դրամ հատկացվել է գարնանային հեղեղումների հետևանքով Ագարակ գյուղի բնակիչ Ս. Սահակյանին և Կապան քաղաքի Լեռնագործների 4-րդ նրբանցքի N 35 անհատական բնակելի տան բնակիչ Կ. Մարգարյանին՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող տներին հասցված վնասի փոխհատուցման համար: Այլ որոշումներով կառավարությունը 1 մլն 616 հազար դրամ է հատկացրել նաև Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ Աշոտ Մարությանին՝ հրդեհի հետևանքով վնասված տան վերականգնման, ինչպես նաև 23 մլն 789.4 հազար դրամ Վայոց Ձորի մարզպետարանին՝ մարզպետարանի վարչական շենքի ու Եղեգնաձորի N 1 միջնակարգ դպրոցի  հիմնանորոգման համար:
       Կառավարությունը հաստատել է «ՀՀ Լոռու մարզում փոքր հիդրոէներգետիկայի զարգացման ծրագիրը»: Այն նպատակ ունի օգտագործել մարզի տարածքի գետերի ու գետակների, խմելու և ոռոգման ջրատարների էներգետիկ պոտենցիալը և Լոռու մարզում խթանել փոքր ՀԷԿ-երի կառուցման և հիդրոէներգետիկայի զարգացման աշխատանքները: Ծրագիրը բխում է ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման պետական աջակցության համակարգի ձևավորման և արդյունավետ  գործունեության ապահովման մոտեցումներից և կդառնա այդ ուղղությամբ արվող գործնական քայլերից մեկը:
       Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի N 662 որոշման մեջ՝ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ենթակցիզային ապրանքների իրացման նկատմամբ վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշերի բազմակի օգտագործումը և կեղծումը բացառելու նպատակով: Որոշմամբ, մասնավորապես,  ՀՀ ներմուծված և ՀՀ-ում արտադրված համապատասխանաբար «2002» և «2003» թվագրումով (հին) ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացման ժամկետ է սահմանվել մինչև 2004թ. հուլիսի 15-ը:
       Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են Կատարվել նաև ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի  կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N192-Ն  որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է գյուղական համայնքներին ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկման գործառույթների փոխանցման ռազմավարության մշակման, ընդհանրապես, գույքահարկի տեղեկատվական ավտոմատացված համակարգի միասնական աշխատանքի ապահովման անհրաժեշտությամբ և հրատապությամբ: Կարևորելով գույքահարկի դերը՝ որպես տեղական բյուջեների համալրման, դրանց ինքնուրույնության և կայունության ապահովման կարևորագույն միջոցի, իսկ վերջին հաշվով տեղական ինքնակառավարման ֆինանսական հիմքի, որոշումը կնպաստի գույքահարկ վճարողների հաշվառումն ու ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկման  գործառույթները համայնքներին ամբողջապես փոխանցելուն, համայնքների կողմից պատվիրակված լիազորություններն իրականացնելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն, ինչն էական ազդեցություն կունենա գույքահարկի հավաքագրման արդյունավետության բարձրացման վրա:
       «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին և հիմնադիր պայմանագրերի պահանջներին համապատասխան, գործադիրը որոշել է հավանություն տալ «Շիրակ-ջրմուղկոյուղի» ու «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների կազմավորման գործընթացում ՀՀ կառավարության մասնակցությանը:
       Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող հանրակացարանային մասնաշենքերում բնակվող քաղաքացիների բնակարանային և կենցաղային պայմանները բարելավելու նպատակով կառավարությունը որոշել է  Կոտայքի մարզպետարանի ենթակայության  «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացնել գինեկոլոգիական և կանացի կոնսուլտացիոն մասնաշենքերը ու դրանք նվիրաբերել Աբովյանի քաղաքային համայնքին:
       «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշների տրամադրման կարգը: Այն սահմանում է Հայաստանի Հանրապետության ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող և ՀՀ-ում արտադրվող բույսերից, բուսական արտադրանքից և կարանտին օբյեկտի զննման և բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշների տրամադրման կարգը:
       Կառավարության որոշմամբ ՀՀ-ի ֆիլոքսերայով վարակազերծ շրջաններում խաղողի ֆիլոկսերայի նկատմամբ սահմանվել է կարանտին: Կարանտին անվտանգության ապահովման նպատակով, որոշվել է կարանտին հսկիչ կետեր տեղադրել Սիսիանի և Սևանի ՊԱՏ հսկիչ կետերում: Հարցի ներկայացման ժամանակ նշվել է, որ վերջին շրջանում տնտեսավարողների կողմից նկատվում է  ֆիլոքսերայով վարակված գոտիներից խաղողի շպալերային հենասյուների տեղափոխում Արարատյան դաշտ և այլ խաղողագործական տարածքներ, ինչը կարող է առաջ բերել ՀՀ հիմնական խաղողագործական տարածքների ֆիլոքսերայով վարակում, որի արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում խաղողի այգիները կչորանան ու շարքից դուրս կգան:
       Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքում կենդանիների սիրողական որսի և ձկնորսության, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որսի կատարման կանոնները ևս:
       Առանձին որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական համայնքների հանձնաժողովի պատվիրակություն հիմնելու և դրա արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» համաձայնագրի կնքման, «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Հայաստանում միջուկային անվտանգության 2003թ. ՏԱՍԻՍ-ի գործողությունների ծրագրի ֆինանսական համաձայնագրի առաջարկություններին: Այլ որոշումներով նիստում համաձայնություն են տրվել նաև ՀՀ կառավարության և Վենեսուելայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, ինչպես նաև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
       «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Լազերային տեխնիկա» և «Արմենիկում» ՓԲԸ-ներում ՀՀ սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Որոշումն ընդունելիս նկատի է առնվել այն հանգամանքը, որ 2001թ.-ից «Լազերային տեխնիկա» ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը ՀՀ ՊՆ պատվերով օպտիկաէլեկտրոնային լազերային համակարգերի մշակումն ու նորոգումն է, ինչպես նաև հիշյալ ընկերությունների գործունեության ոլորտների պաշտպանական նշանակությունը, նրանց հետագա զարգացման նպատակային ներդրումային քաղաքականությունը: 
       Մեկ այլ որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ պաշտպանության նախարարության և Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Լիտվայի ռազմական ակադեմիայում ուսուցման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
       Առանձին որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև «Ազատ առևտրի ռեժիմից հանումների վերացման մասին» արձանագրությունների կնքման առաջարկություններին:
       Գործադիրը որոշումներ է ընդունել Արագածոտնի մարզի Լեռնապարի, Արմավիրի մարզի Հովտամեջի, Շիրակի մարզի Կրասարի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու և ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին:
       Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Գեղարքունիքի և Լոռու մարզերի շուրջ երեք տասնյակ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:
      
      
      
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ