Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 հոկտեմբերի 2014

Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն










Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության 6-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը:
Մինչ այդ վարչապետը նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նախարարության աշխատակազմին՝ 6-ամյա արդյունավետ աշխատանքի կապակցությամբ և կարևորել գերատեսչության դերը հայապահպանության գործում: Վարչապետը նշել է, որ շարունակելու է աջակցել Սփյուռքի նախարարությանը՝ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն կյանքի կոչելու գործում: Խոսելով Սփյուռքում մայրենի լեզվի պահպանման մասին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ օժանդակություն ցուցաբերել: Գործադիրի ղեկավարը ողջունել է նաև Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ դա գնահատելով որպես հայանպաստ ու ազգանվեր աշխատանք:
«Տիկին նախարար, Սփյուռքի հայկական դպրոցների պահպանության հարցում ևս միջոցներ, ռեսուրսներ չի կարելի խնայել, և ՀՀ կրթության ու գիտության նախարարի հետ ջանք չպետք է խնայեք՝ այս ուղղությամբ դրական արդյունքներ արձանագրելու և առկա խնդիրները հաղթահարելու համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը, բարձր գնահատելով Սփյուռքի նախարարության անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքները, կարևորել է գերատեսչության դերը նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: «Այս եռամիասնության ամրապնդումն ուղղակիորեն բխում է հայ ժողովրդի շահերից»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետև վարչապետը Հրանուշ Հակոբյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով և հանձնել նախարարության աշխատակազմը համալրած նոր քաղծառայողների վկայականները:
 

Ապրիլ 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

-

Արխիվ