Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 սեպտեմբերի 2014

Վարչապետը մրցանակներ է հանձնել ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին









Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգին: Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող փառատոնն այս անգամ կրում էր «Լեզու և հայրենիք» խորագիրը և նվիրված էր Արցախյան ազատամարտի 25-ամյակին:
Ողջույնի խոսքում երկրի վարչապետը գոհունակությամբ նշել է, որ 2008 թվականից ի վեր` Հայաստանից, Արցախից և Ջավախքից փառատոնին մասնակից աշակերտների թիվը 3 հազարից այսօր արդեն հասել է 200 հազարի: «Մենք փորձելու ենք ավելի զարգացնել այս ժողովրդական միջոցառումը և, ընդլայնելով աշխարհագրությունը, ներգրավել նաև սփյուռքի մեր հայրենակիցներին», - նշել է կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ասմունքի փառատոնը նպաստում է մայրենի լեզվի պահպանմանը, հայ ժողովրդի միասնականության ամրապնդմանը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին այդ գործում ունեցած կարևոր վաստակի համար:
Վարչապետը շնորհավորել է մրցույթ-փառատոնում հաղթող ճանաչված աշակերտներին, մաղթել նրանց նորանոր հաջողություններ: «Գրան պրի» մրցանակին, 11-14 և 15-17 տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար նախատեսված մրցանակներին արժանացած դպրոցականներին և փառատոնի ամենակրտսեր մասնակցին Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով և խրախուսական մրցանակներով: Լավագույնը ճանաչված մյուս աշակերտները ևս արժանացել են խրախուսական մրցանակների:
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնների կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դեկան, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանը և Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը խրախուսվել են ՀՀ վարչա¬պետի շնորհակալագրով, իսկ ասմունքի փառատոնի ծրագրի հեղինակ, ժյուրիի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշանվերով:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ