Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 22 սեպտեմբերի 2014

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը







Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը՝ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը տարբեր բնագավառներում: «Մենք ողջունում ենք ձեր այցը Հայաստան, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում բարձր մակարդակի փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական կապերն ունեն մեծ նշանակություն»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Կալտենբախին՝ հայանպաստ գործունեություն իրականացնելու, մասնավորապես տարբեր հարթակներում միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնելու համար: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեորեն պատժելու ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը:
Կառավարության ղեկավարը շեշտել է նաև Ֆրանսիայի մեծ դերակատարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆիլիպ Կալտենբախը շեշտել է երկու երկրների միջև ամուր կապերի առկայությունը և նշել, որ նման փոխայցելությունները նոր թափ են հաղորդում տնտեսական, մշակութային, հումանտիտար ոլորտներում հաստատված համագործակցությանը:
Ֆիլիպ Կալտենբախն անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ընդգծել է, որ նման ողբերգությունները միջազգայներոն չդատապարտելը հանգեցնում է դրանց կրկնության: Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ պարոն Կալտենբախը շեշտել է, որ Ֆրանսիան հետագայում ևս պատրաստ է ջանքեր գործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ֆրանսիական տնտեսական, քաղաքական հարաբերություններին, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը ֆրանսիացի խորհրդարանականներին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթությունները՝ նշելով, որ Հայաստանում ներդրումների ներգրավման համար ստեղծված են բարենպաստ պայմաններ:
Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության անդամներին նվիրել է անվանական ժամացույցներ:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ