Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 2 սեպտեմբերի 2014

Հայրապետ Գալստյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով







Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպել կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին և բուժանձնակազմին:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին կենտրոն այցելելու համար՝ Հայրապետ Գալստյանը հակիրճ ներկայացրել է բուժհաստատության գործունեությունը: Տեղեկացվել է, որ կենտրոնում ներկայում աշխատում է 570 մարդ, որոնցից 180-ը՝ բժիշկներ: Կենտրոնը տարեկան սպասարկում է միջինը 4500 հիվանդի, իսկ տարվա ընթացքում այստեղ կատարվում է շուրջ 3500 վիրահատություն: Հայրապետ Գալստյանի խոսքով՝ տարբեր բուժհաստատությունների և Երևանի բժշկական համալսարանի բազմաթիվ բուժաշխատողներ ու ուսանողներ իրենց վերապատրաստումն են անցնում հենց Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում:
Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով Հայրապետ Գալստյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պատմությունը մեր երկրում ուռուցքաբանական գիտության պատմությունն է: Այստեղ աշխատել ու գիտական լուրջ հետազոտություններ են կատարել և շարունակում են կատարել անվանի բժիշկ-գիտնականներ: Այս կենտրոնի հետ է կապված Ձեր, հարգարժան պրոֆեսոր, կյանքի ավելի քան կես դարը: Ես բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումն ինչպես Հայաստանում ուռուցքաբանության զարգացման, այնպես էլ ոլորտում Ձեր դպրոցը հիմնելու և արժանի հետնորդներ պատրաստելու գործում: Վերջին 12 տարիների ընթացքում ղեկավարելով կենտրոնը՝ Դուք Ձեր անխոնջ աշխատանքի շնորհիվ նոր մակարդակ եք ապահովել գիտական ձեռքբերումները գործնական բժշկության մեջ կիրառելու գործում:
Ձեր գիտական նվաճումները, հարգելի պրոֆեսոր, ճանաչվել են շատ երկրներում: Լինելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների պատվավոր անդամ, գիտությունների ակադեմիաների միջազգային միության իսկական անդամ՝ Դուք բազմաթիվ պարգևների ու կոչումների եք արժանացել: Դրանցից յուրաքանչյուրը գուցե շատերի համար ողջ կյանքում հպարտանալու առիթ կդառնար, սակայն ոչ Ձեզ համար: Վստահ եմ, որ Հայրապետ Գալստյան բժիշկ գիտնականի համար առավել կարևոր է տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքը: Հարգարժան պրոֆեսոր, Դուք մարդկային այն տեսակին եք պատկանում, որ ինչ ոլորտում էլ լինեիք, նույն պատասխանատվությամբ ու անմնացորդ նվիրումով էիք կատարելու Ձեր աշխատանքը: Որքան մեծ է նման մարդկանց շրջանակը՝ այնքան հզոր է մեր հայրենիքը: Թանկագին պրոֆեսոր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու մարդկային մեծ երջանկություն»:

Առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Հովիկ Աբրահամյանը Հայրապետ Գալստյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Հայրապետ Գալստյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ բարձր գնահատանքի համար, և նշել, որ վարչապետի պարգևը պատկանում է կենտրոնի ողջ անձնակազմին: Անվանի պրոֆեսորը վստահեցրել է, որ կենտրոնը հետայսու ևս իր առավելագույն ջանքերը կներդնի հասարակությանը բարձրորակ ծառայություններ մատուցելու գործում:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ