Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 օգոստոսի 2014

Հայաստանն ինչպես է դիմավորում նոր ուսումնական տարին. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ զեկուցել է ԿԳ նախարարը


Արմեն Աշոտյան- Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք զեկուցել, որ հանրապետությունում ողջ թափով ընթանում են նախապատրաստական աշխատանքները: Նոր ուսումնական տարվա նախաշեմին մենք կանխատեսում ենք, որ դպրոց կհաճախեն շուրջ 40 հազար առաջին դասարանցիներ: Աշակերտների վերջնական վիճակագրությունը մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ կամփոփվի մինչև սեպտեմբերի 10-ը և կներկայացվի գալիք ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող աշակերտների վերջնական թիվը:
Այս ընթացքում տեղի են ունենում ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները մարզերում և Երևանում, ընթանում է դասագրքերի բաշխման գործընթացը: Ուսումնական տարվա նախաշեմին մենք լրամշակել և կրկնակի փորձաքննության ենք ենթարկել 29 անուն դասագիրք, նոր դասագրքեր, որոնք մուտք են գործելու դպրոց: Ընթանում է նաև ուսումնական պարագաների, դասամատյանների և այլ օժանդակ նյութերի բաշխման գործընթացը: Ըստ սահմանված ժամանակացույցի, Քաղաքաշինության նախարարությունից ստացված տեղեկության համաձայն, ավարտվել են վերանորոգման աշխատանքները մի շարք դպրոցներում և այդ դպրոցները պատրաստ են ուսումնական տարվա մեկնարկին:
Պարոն վարչապետ, այս ընթացքում մեզ հաջողվել է խուսափել ուսուցչական կազմի զանգվածային կրճատումներից, լուծելով նաև սոցիալական խնդիր, հաշվի առնելով, որ կրթության ոլորտը նաև խոշոր գործատու ոլորտ է: Հաշվարկային աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել հուլիսի մեկից՝ 9 տոկոսի չափով, ՀՀ ֆինանսների նախարարության հետ այդ աշխատանքները նույնպես ընթացել են: Մենք նոր ուսումնական տարվա ընթացքում ամբողջությամբ կթարմացնենք և կփոխենք ավագ դպրոցների ուսումնական գույքը՝ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում:
Սեպտեմբերի 1-ից մեկնարկելու է Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը, որը ֆինանսավորվում է կառավարության կողմից և որի նպատակն է տարրական դասարանների աշակերտներին միանվագ դպրոցական սնունդ մատակարարել՝ ելնելով տվյալ տարիքային խմբի ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկություններից: Այս առումով ծրագիրը ոչ միայն կրթական է, այլև սոցիալական, գյուղատնտեսական, առողջապահական հետևանքներ ունի: Ծրագիրը մեկնարկելու է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից, իսկ 2015 թվականի առաջին կիսամյակում՝ մեր ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում, տարածվելու է նաև Արարատի մարզի վրա: Այս տարի հայրենասիրական դաստիարակության նոր կոնցեպտ է մշակվել և ներդրվելու է դպրոցներում ՀՀ պաշտպանության նախարարության և երկրապահ կամավորականների միության հետ համատեղ:
Փորձնական կարգով ներմուծվել է ազգային երգ ու պար առարկան՝ 10 պիլոտային դպրոցներում: Այս գործողությունը նույնպես կառավարության գերակա ուղղությունների և միջոցառումների ծրագրի մեջ է եղել: Ծրագիրը մշակվել է համապատասխան ոլորտի մասնագետների հետ միասին, և փորձարկումից հետո կամփոփենք արդյունքներն ու կառավարությանը կներկայացնենք տվյալներ և հետո կորոշենք հետագա քայլերը՝ այս առարկայի մասսայականացման հետ կապված:
Ուսումնական տարվա ընթացքում ավագ և հիմնական միջնակարգ դպրոցները կստանան ութ վիրտուալ էլեկտրոնային լաբորատորիաներ՝ 4 հիմնական առարկաներից՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն մաթեմատիկա-երկրաչափություն, ինչով մենք ավելի ժամանակակից կդարձնենք տվյալ առարկաների ուսուցումը մեր դպրոցներում և նաև որոշ չափով կփոխհատուցենք այն խնդիրը, որ դպրոցներ կան, որտեղ իրական լաբորատորիաներ գոյություն չունեն, բայց էլեկտրոնային լաբորատորիաների միջոցով երեխաները կկարողանան կիրառել իրենց գիտելիքները և տեսնել այդ փորձերը, հաշվարկները, բանաձևերը, փորձարկել և այլն:
Ազգային ժողովում է գտնվում 12-ամյա պարտադիր կրթության մասին օրինագիծը, որն անցել է առաջին ընթերցում և հուսանք, որ աշնանային նստաշրջանում նաև երկրորդ ընթերցմամբ հավանության կարժանանա, որից հետո արդեն հաջորդ տարվա ընթացքում կամփոփվեն պարտադիր 12-ամյա կրթության ներդրման կարգը և ծրագրային դրույթները:
Ցանկանում եմ Ձեր թույլտվությամբ շատ կարճ խոսել նաև քոլեջների և բուհերի մասին, որտեղ նույնպես սեպտեմբերի 1-ից մեկնարկելու է նոր ուսումնական տարին: Քոլեջներում և ուսումնարաններում պետությունն այս տարի կառավարության հատկացումների շրջանակներում աննախադեպ քանակությամբ պետական պատվեր է տեղադրել՝ շուրջ 50 տոկոսով ավելի, քան նախորդ տարիներին: Սա բավականին հետաքրքրություն է առաջացրել: Մենք վերջնական թվերը կամփոփենք մինչև սեպտեմբերի 10-ը: Բայց հիմա կարող եմ ասել, որ մեր երիտասարդների մոտ նախնական և միջին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունները, որ ընձեռվել են կառավարության կողմից, պահանջված են եղել և մենք այս տարի աննախադեպ ընդունելություն կունենանք այս կրթական ծառայությունների գծով: Բուհերը նույնպես պատրաստվում են ուսումնական տարվա մեկնարկին: Երեկ ես հանդիպել եմ պետական բուհերի ռեկտորներին, տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ կապված կարգապահության, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, միջազգային ծրագրերում առավել ակտիվ ներգրավման հետ: Հայաստանն աննախադեպ քանակությամբ եվրոպական ծրագրային գրանտներ է շահել այս տարի: 18 Տեմպուս ծրագիր ունենք Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մեր բուհերում, ինչն, իհարկե, և՛ ուրախալի է, և՛ պարտավորեցնող, որովհետև միջազգային համագործակցության շրջանակներում նաև երկիր են ներկայացնում մեր բուհերը:
Հակիրճ ամփոփելով այս տեղեկատվությունը՝ ասեմ, որ շարունակում ենք աշխատել Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի համատեղ ուժերով ապահովենք ուսումնական տարվա և՛ հաջող մեկնարկը, և՛ արդյունավետ գործունեությունը ողջ ուսումնական տարվա ընթացքում: Եթե կլինեն նոր հանձնարարականներ և ուղղություններ, մենք դեռ ժամանակ ունենք դրանց վրա աշխատելու: Շնորհակալություն:
 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ