Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 31 օգոստոսի 2000

Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
 Նիստի սկզբում վարչապետն իր — կառավարության անունից նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորեց բոլոր առաջին դասարանցիներին — կուրսեցիներին, նրանց ծնողներին, բոլոր մանկավարժներին, ովքեր, չնայած ծանր պայմաններին, պարտքի բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ են կատարում երիտասարդ սերնդի կրթության հայրենանվեր գործը:
 Անցնելով օրակարգի հարցերին` կառավարությունը հաստատեց «Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը: Սրանից բխող այս օրենքի ընդունումով նպատակ է դրվում  սահմանել հանրապետությունում կենսաթոշակային ապահովագրության համակարգի իրավական, կազմակերպական հիմքերը, դրանց ֆինանսական աղբյուրները` տարանջատելով պետական կենսաթոշակային ապահովությունը — պարտադիր կենսաթոշակային ապահովագրույթունը: Պետական կենսաթոշակային ապահովությունից կենսաթոշակի իրավունք են ստանում ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների համակարգի հրամանատարական — շարքային անձնակազմի ծառայողները, ինչպես նա— այն անձինք, ովքեր այս կամ այն պատճառով ձեռք չեն բերել աշխատանքային կենսաթոշակի իրավունք: Նիստում հավանություն տրվեց անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման կարգին: Սահմանվում է, որ լիցենզիա ստանալու համար կարող են դիմել ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, — դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարիների ընթացքում առնվազն երկու տարի աշխատել են որպես կազմակերպության ղեկավար կամ այլ պատասխանատու պաշտոնում: Ըստ կարգի, կառավարչի լիցենզավորումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
 Ընդունվեց ՀՀ պետական գույքի մասնավորեցման — մասնավորեցման նախապատրաստական  աշխատանքներն իրականացնելու  մասին որոշում, որի մեջ ներառված են շուրջ մեկուկես տասնյակ պետական փակ բաժնետիրական ընկերություններ:
 Մեկ այլ որոշմամբ հաստատվեց «Ս—ան-Հրազդան կասկադ»  ՓԲԸ-ի — «Էներգետիկային անհապաղ օգնություն. Քանաքեռ ՀԷԿ-ի վերականգնում –9665514» վարկային ծրագրի գլխավոր կապալառուի ընտրության մրցույթի հաղթող ճանաչված ABB Alstom Power  ընկերության միջ— տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ճշգրտված մրցութային առաջարկությունը` 32 մլն 996 հազար 944 գերմանական մարկ ընդհանուր արժեքով, ինչպես նա— մրցույթի արդյունքների հիման վրա ստորագրված կապալի պայմանագիրը` 22 մլն 162 հազար 841 գերմանական մարկ ընդհանուր արժեքով:
 Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում դեղերի — դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը` համապատասխանեցված ՀՀ «Դեղերի մասին» օրենքի պահանջներին: Այն նպատակ ունի նպաստելու  անվտանգ — որակյալ դեղերի ու դեղանյութերի ներմուծմանը, կանխելու` չգրանցված, կեղծ — անորակ դեղերի ու դեղանյութերի մուտքը Հայաստան:
 Նիստում հաստատվեց նա— պետական ձեռնարկությունների — անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված — նախագծային աշխատանքների  տեղադրման մրցույթների արդյունքում  տնտեսված գումարների հաշվին հանրապետական — մարզային ավտոճանապարհների վերականգնման — նախագծային աշխատանքների բաշխման անվանացանկը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ