Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 9 օգոստոսի 2014

Ժողովուրդը միասնական է անվտանգության հարցում. ՀՀ վարչապետ






Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Կառավարության ղեկավարը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Կողմերը քննարկել են առաջնագծում ստեղծված իրավիճակը, երկկողմ տնտեսական համագործակցության հետագա խորացմանն ուղղված հարցեր: Հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ևս մեկ անգամ շեշտել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Միաժամանակ ընդգծվել է, որ հայկական զինված ուժերը պատրաստ են հետագայում ևս ամենաբարձր մակարդակով ապահովել ՀՀ-ի և ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգությունը: Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր այցի նպատակը մեկն է. լինել առաջին գծում՝ մեր զինվորների կողքին: Խանդավառություն կա և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ժողովուրդը, հասարակությունը միասնական են անվտանգության հարցում: Դա շատ կարևոր է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախի անվտանգությունից, և եթե Արցախում ամեն ինչ ապահով է, ապա Հայաստանի Հանրապետությունը նույնպես անվտանգ է: Այսօր մեր զինվորների բարձր ոգին մեզ ոգևորում է: Իհարկե, մեր ցանկությունն է, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցություների արդյունքում, բայց եթե մեզ պարտադրում են և դիպուկահարներն անընդհատ փորձում են սպանել մեր զինվորներին, ապա մենք ունենք այդ հնարավորությունը` պաշտպանելու մեր հողն ու երկիրը:
Մեր նպատակն է՝ ծանոթանալ խնդիրներին, փորձել աջակից լինել նաև բարոյապես, որպեսզի մեր զինվորները հասկանան, որ իշխանություններն ու ժողովուրդն իրենց կողքին են: Համարում եմ, որ պարտավոր ենք նման այցելություններ կատարել, և այս վերջին լարված օրերին միշտ եղել ենք սահմանապահ գյուղերում: Այսօր էլ եկել ենք Լեռնային Ղարաբաղ և գիշերը լինելու ենք դիրքերում, առաջին գծում` մեր զինվորների կողքին: Մենք որևէ աջակցություն չենք խնայելու, որպեսզի մեր բանակը լինի ավելի մարտունակ: Մենք յուրաքանչյուր ֆինանսական ռեսուրս պատրաստ ենք տրամադրել` զինելու մեր բանակը, պաշտպանելու մեր հողը, սահմանը: Մենք այլընտրանք չունենք:
Լեռնային Ղարաբաղի նախագահը նաև մի կարևոր առաջարկ արեց, որ մենք պետք է ունենանք այնպիսի սարքավորում, որը թույլ կտա դիտարկել ողջ սահմանը: Այժմ հաշվարկվում է այդ նախագիծը: Հայաստանի կառավարությունը կփորձի անպայման սատարել այդ ծրագրի իրականացմանը»
:
ՀՀ վարչապետը հանդիպել է նաև ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում կայացած զինվորների երդմնակալությանը ներկա զինծառայողների ընտանիքների անդամներին:
 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ