Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 6 օգոստոսի 2014

Վարչապետը ծանոթացել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին




Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելն ընկած ճանապարհահատվածի (73.2-83.12 կմ) շինհրապարակ՝ վերականգնողական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են 2014 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով՝ 1 մլրդ 180 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
Հանրապետության վարչապետին է ներկայացվել շինարարական աշխատանքների ընթացքը, արձանագրված արդյունքները և առաջիկա անելիքները: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զեկուցել է, որ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա վերահսկողության ներքո և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կավարտվեն օգոստոսի վերջին:
Ս.թ. հուլիսի 16-ին մեկնարկած Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը՝ ներգրավելով շուրջ 21 միավոր տեխնիկա և 60 աշխատակից: Մեկ օրում ասֆալտապատվում է 500 մետր ճանապարհահատված: Ճանապարհի ամբողջ երկայնքով՝ 7480 գծամետրի վրա, աշխատանքներն իրականացվում են նոր տեխնոլոգիայով՝ հովացման եղանակով. հին ծածկը սառը վերաօգտագործմամբ ծառայում է որպես նոր ճանապարհի հիմք, որի վրա տեղադրվում է երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ: Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղի է ծառայում Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4 ճանապարհը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ