Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 հուլիսի 2014

Վարչապետն ընդունել է Ջոն Հեֆերնին և Քարեն Հիլիարդին



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին:
Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակից և կարևորել երկկողմ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեր երկրում տարբեր բնագավառներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաև ամերիկյան կողմից ՀՀ կառավարությանը ցուցաբերված փորձագիտական աջակցությունը, ինչը մեծապես օգնել է քաղաքացիական ավիացիայի ոլորտում արմատական բարեփոխումների իրականացմանը: Վարչապետի խոսքով՝ այսօր արդեն ունենք տեսանելի փոփոխություններ այդ ոլորտում:
Իր հերթին դեսպան Հեֆերնը ևս ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացման կարևորությունը: Այդ համատեքստում, Քարեն Հիլիարդը մանրամասն ներկայացրել է արդարադատության, տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, զբոսաշրջության և այլ ոլորտներում իրագործվող ծրագրերի ընթացքը և առաջիկա նախագծերը:
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ