Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 29 օգոստոսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությանը` զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մանուսոս Պարայուդակիսի գլխավորությամբ:
 Վարչապետն ընդգծելով հայ — հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը նշեց, որ այսօր Հայաստանն ու Հունաստանը շարունակում են մնալ ռազմավարական գործընկերներ: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, երկու երկրները տարածաշրջանում ունեն ընդհանրական խնդիրներ — սերտ համագործակցությունից, համատեղ ջանքերից  է մեծապես կախված դրանց լուծումը, տարածաշրջանի կայունության ապահովումը:
 Փաստվեց, որ այսօր գործնական փոխգործակցություն է հաստատված ռազմական ոլորտում,  մասնավորապես, կադրերի վերապատրաստման առումով: Վարչապետի խոսքերով,  այս համագործակցության խորացումը կարող է հանգեցնել ռազմա-արդյունաբերության — ընդհանրապես, տնտեսական բնագավառում երկկողմ գործակցության հետագա ընդլայնմանը: 
        Նշվեց, որ Հունաստանը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, իր ավանդն է բերում «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցության ուղղությամբ: Կար—որվեց միջազգային այլ կառույցներում փոխհամաձայնեցված գործունեության շարունակումը:
        Կար—որելով երկկողմ այցերն ու անմիջական շփումները, Հունաստանի ԱՊ ԳՇ պետ Մանուսոս Պարայուդակիսը նշեց, որ այն ծրագրերը, որոնք ժամանակին նախանշվել էին երկու երկրների պաշտպանության նախարարությունների կողմից, հաջողությամբ իրականացվում են:  Ըստ նրա, ժամանակն է փոխգործակցության համար ուրվագծել նոր ուղղություններ: Մանուսոս Պարայուդակիսը հատկապես կար—որեց ռազմա-արդյունաբերական ոլորորտում համագործակցությունը` մատնանշելով այն զգալի ներուժը, որ այս բնագավառում ունի Հայաստանը:
        Նա ընդգծեց երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջ— առկա վստահության ու գործնական աշխատանքի մթնոլորտը: Կողմերը հույս հայտնեցին, որ այդ գործնականությունն առաջիկայում կտարածվի համագործակցության  այլ ուղղություններում:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ