Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 մարտի 2001

Մարտի 6-7-ը Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերի խորհրդի՝ 28-րդ համաժողովի բացման կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ողջույնի ուղերձ է հղել, որտեղ կարևորել է երկաթուղային տրանսպորտի գործունեության համակարգումը միջազգային մակարդակով, Համագործակցության երկրների միջև տնտեսական կապերի, ինչպես նաև միջազգային հաղորդակցության ոլորտում երկաթուղային փոխադրումների իրականացման նորմատիվային-իրավական բազայի ապահովումը: Ըստ վարչապետի, երկաթուղային տրանսպորտի հարցերի խորհրդի գործունեությունը բազմիցս ապացուցել է իր կարևորությունը: Նա բարձր է գնահատել միջազգային հաղորդակցության մեջ տրանսպորտային սպասարկման կատարելագործմանը, երկաթուղիների տեխնոլոգիական միասնության ամրապնդմանը և երկրի ու տնտեսության համար հրատապ հիմնախնդիրների լուծմանն ուղղված Խորհրդի գործունեությունը: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ երկաթուղու կայուն աշխատանքից է մեծապես կախված երկրի տնտեսության տարբեր ոլորտների բնականոն գործունեությունն ու զարգացումը: Երկաթուղին առանձնահատուկ դեր է խաղում նաև պետությունների քաղաքական հարաբերությունների զարգացման մեջ: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում Հայկական երկաթուղու զարգացմանը: Դրա վկայությունն է կառավարության ընդունած N 634 որոշումը՝ Հայկական երկաթուղու կառուցվածքային ու տնտեսական բարեփոխումների վերաբերյալ: Հիշեցնելով, որ հայտնի պատճառներով առաջին հերթին Հայաստանն է առավել տուժել տարածաշրջանային բախումներից, գոյություն ունեցող տնտեսական կապերի փլուզումից, տարածաշրջանի երկրների ու նաև արտաքին աշխարհի հետ երկաթուղային հաղորդակցության ընդհատումից, վարչապետը նշել է, որ նախկին կապերի վերականգնումն ու տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային տարբերակների մշակումը, տարածաշրջանի երկրների տնտեսական համագործակցության ակտիվացումը, ինչպես նաև գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը կնպաստեն ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ ընդհանուր ուժերով հնարավոր կլինի լուծել մեր երկրների առջև ծառացած խնդիրները և Խորհրդի 28-րդ համաժողովը կտա իր դրական արդյունքները:
Օգոստոս 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ