Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 հունիսի 2014

Հովիկ Աբրահամյանը Շվեդիայի առևտրի նախարարի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման ուղիները








Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Շվեդիայի առևտրի և հյուսիսային համագործակցության նախարար Էվա Բյորլինգի գլխավորած պատվիրակությանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել մեր երկրի և տարածաշրջանի նկատմամբ Շվեդիայի ցուցաբերած մեծ ուշադրությունը և կարևորել հայ-շվեդական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ակտիվացման ու խորացման համար: Այս առումով կարևորում ենք Հայաստանում Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը, որը ևս կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը»,- նշել է վարչապետը:
Իր հերթին, Էվա Բյորլինգը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելության համար և ներկայացրել մեր երկրում Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպանին: Բյորլինգի խոսքով՝ իր գլխավորած պատվիրակության Հայաստան այցի հիմնական նպատակն է նոր թափ հաղորդել երկկողմ գործարար կապերի սերտացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Նախարարը նշել է, որ առկա է հսկայական ներուժ, որը պետք է օգտագործվի երկուստեք:
Այնուհետև Էվա Բյորլինգը ներկայացրել է իր հետ մեր երկիր այցելած շվեդական 4 խոշոր` Ericsson, ABB, Elekta և Education first ընկերություների ներկայացուցիչներին, ովքեր հայ գործընկերների հետ կքննարկեն հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում համագործակցության նոր ծրագրերը: Ի դեպ, Еducation first ընկերության փոխնախագահ Կարլ Յուհան Վեսթրինգը նշել է, որ նախատեսում են Հայաստանում բացել իրենց կրթական հաստատության ներկայացուցչությունը: Միաժամանակ, Բյորլինգը հիշեցրել է, որ իրենց այցի շրջանակում Շվեդիայի կառավարության կողմից Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնին է հանձնվել գծային արագացուցիչ:
«Տպավորված ենք Հայաստանի բջջային հեռախոսակապի զարգացման աստիճանից: Այս տեսակետից, վստահ ենք, որ կկարողանանք օգտակար փորձ կուտակել: Կշարունակենք աջակցել Հայաստանի կառավարությանը՝ թվային հեռուստատեսության ներդրման գործում»,- ասել է Բյորլինգը:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է շվեդ գործարարների այցը և ներկայացրել Հայաստանի ներդրումային դաշտը: Վարչապետի խոսքով՝ մեր երկրի տնտեսությունը բաց է ներդրողների համար և կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում: Կառավարության ղեկավարը շվեդ գործարարների ուշադրությունն է հրավիրել ՀՀ-ում բացված ազատ տնտեսական գոտիների վրա, որտեղ առկա են բարենպաստ պայմաններ գործարարների համար: Միաժամանակ, վարչապետի խոսքով, Հայաստանը կարող է շվեդ ներդրողների համար կամուրջ հանդիսանալ Եվրասիական միության 170 միլիոնանոց շուկա մուտք գործելու ճանապարհին:
Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցությանը, նշել է, որ մեր երկիրը շարունակելու է աշխատանքները Եվրամիության հետ քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ, ինչը կնպաստի բարեփոխումների շարունակականության ապահովմանը և ժողովրդավարության զարգացմանը:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի բարելավմանը, կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանային այլ հարցերի:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը Էվա Բյորլինգին է փոխանցել Շվեդիայի կառավարության ղեկավարին Հայաստան այցելելու հրավերը` իրեն հարմար ժամանակահատվածում:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ