Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 1 հունիսի 2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ,
Հանրահայտ է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը մատաղ սերնդի հանդեպ: Հայ ընտանիքներում ընդունված է երեխաների համար ոչինչ չխնայել, նրանց շրջապատել հոգատարությամբ ու սիրով: Մեր երկրի փոքրիկ քաղաքացիների հանդեպ պարտավորություններ ունի նաև պետությունը: Նորանկախ Հայաստանում ստեղծվել և գործում է երեխաների իրավունքները սահմանող և պաշտպանող օրենսդրությունը, հաջողությամբ իրականացվում են նրանց խնդիրների լուծմանը միտված ծրագրերը: Համոզված եմ, որ կառավարությունն առաջիկայում այս ասպարեզում էլ ավելի մեծ արդյունքների է հասնելու:
Ցավոք, մեզանում քիչ չեն այն երեխաները, ովքեր պետության և հասարակության ամենօրյա հոգածության կարիքն ունեն: Եվ ամեն անգամ, երբ ընտանեկան հարկի տակ գուրգուրում ենք մեր սեփական երեխային, հիշենք, որ դեռ շատ երեխաներ կան, որոնք մնացել են առանց ծնողական խնամքի, ունեն սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրներ: Բայց չէ՞ որ ամեն մի երեխա ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունք ունի:
Հունիսի 1-ը տոն է: Այդ առթիվ շնորհավորելով մեր երեխաներին, նրանց ծնողներին ու մանկավարժներին, ես լիահույս եմ, որ ամենքիս տքնաջան աշխատանքով կարող ենք և պարտավոր ենք երջանիկ դարձնել մեր մանուկներին, նրանց, ովքեր կերտելու են մեր վաղվա օրը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ