Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 մայիսի 2014

Կառավարությունում քննարկվել են Արմավիրի և Չեխիայի Մորավիա-Սիլեզիայի մարզերի միջև հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցեր




Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Մորավիա-Սիլեզիայի մարզի ղեկավար Միրոսլավ Նովակի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Արմավիրի և Մորավիա-Սիլեզիայի մարզերի միջև ձևավորվող համագործակցությունը, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական, մշակութային և հումանիտար կապերի զարգացմանը:
«Հայաստանի և Չեխիայի միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական կապեր: Մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը տարբեր բնագավառներում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Միրոսլավ Նովակը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ իր հետ Հայաստան են ժամանել մի խումբ գործարարներ, ովքեր գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում, այդ թվում` գյուղատնտեսության և զբոսաշրջության: Աշխատանքներ են տարվում նաև Երևան-Օստրավա չարտերային չվերթների կազմակերպման ուղղությամբ:
Մորավիա-Սիլեզիայի մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ երկու երկրների գործարարների միջև արդեն իսկ ձեռք են բերվել տարբեր պայմանավորվածություններ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված աշխատանքները և նշել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել երկու մարզերի միջև փոխգործակցության զարգացմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ