Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 17 մայիսի 2014


Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։


***
Արթուր Աֆրիկյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1961 թ. նոյեմբերի 15, ք. Երևան

Կրթություն
1984 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ

Աշխատանքային գործունեություն
1979-1980 թթ. - Հուշարձանների վերականգնման հատուկ գիտաարտադրական արվեստանոց՝ բանվոր
1982-1983 թթ.  Հուշարձանների վերականգնման հատուկ գիտաարտադրական արվեստանոց՝ տնտեսագետ
1983-1990 թթ. - Երևանի Օրջոնիկիձեի շրջխորհրդի գործադիր կոմիտեի ֆինբաժին`տնտեսագետ, ավագ տնտեսագետ, հարկային գլխավոր վերստուգիչ-հարկային տեսչության պետ
1990-2000 թթ. - Էրեբունու, Շահումյանի, Մաշտոցի, Էջմիածնի, Կոտայքի և Խորհրդայինի հարկային տեսչությունների պետ
2000-2001 թթ. - ՀՀ պետական եկամուտների նախարարի խորհրդական
2001-2002 թթ. - ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի աշխատակազմի ղեկավար
2002-2008 թթ. - ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ
2008 թ. - ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
2008 – 2014 թթ. - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում: ՀՀ Նախագահի 2003 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ Նախագահի 2011 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ