Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 մայիսի 2014

Գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում և խաղի նույն կանոններով










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Այսօր աշխարհով մեկ նշվում է ընտանիքի միջազգային օրը», - դիմելով ներկաներին, ասել է վարչապետը: - Ընտանիքը մեր պետության հիմքն է, իսկ ամուր ընտանիքն ուժեղ պետության երաշխիքն է: Ես ցանկանում եմ շնորհավորել մեր ժողովրդին ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանում եմ բոլորին սեր, համերաշխություն և միասնություն»:
Այնուհետև գործադիրն հաստատել է օրակարգն ու ձեռնամուխ եղել հարցերի քննարկմանը:


Մաքսային արտոնություն է ստանում ևս երեք ընկերություն


ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» գլխամասային ֆաբրիկա» ՍՊԸ կողմից ՀՀ ներմուծված և չվերարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2015թ. փետրվարի 6-ը: Ընկերությունն զբաղվում է հագուստի արտադրությամբ և համագործակցում է իտալական, գերմանական և ռուսական ձեռնարկությունների հետ: Այժմ ֆաբրիկայում աշխատում է 850 մարդ: «Գլորիան» 2013թ. պայմանագիր է կնքել Ռուսաստանի կարի ֆաբրիկաներից մեկի հետ և ներմուծել հումք և օժանդակ նյութեր: Ընկերությունը պետք է մեկ տարվա ընթացքում պատվիրատուին առաքեր պատրաստի արտադրանքը, սակայն վերջինիս կողմից մոդելների վերջնական հաստատման ձգձգումը հնարավորություն չի տվել պատվերը կատարել սահմանված ժամկետում: Սա է պատճառը, որ անհրաժեշտություն է առաջացել վեց ամսով երկարաձգել մաքսային ռեժիմի ժամկետը:
Հաջորդ որոշմամբ գործադիրը մինչև 2017թ. մայիսի 27-ը հետաձգել է «Մավաս գրուպ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում կառուցել 3 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով ժամանակակից սարքավորումներով և կատարելով շուրջ 1 մլրդ 250 մլն դրամի ներդրում, ստեղծելով մոտ 60 աշխատատեղ:
Դիմելով կառավարության անդամներին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երեկվա իր հանդիպմանը. «Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք երեկ հանդիպել ենք խոշոր գործարարների և բանկերի ղեկավարների հետ, քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր, խաղի կանոններ ենք սահմանել: Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, և բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում: Ես տվել եմ հանձնարարական ֆինանսների նախարարին՝ բոլոր կառույցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին: Ես գտնում եմ և նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, և եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տալ: Մենք աշխատել ենք առանց մամուլի, փորձել ենք հարցերն ազատ պայմաններում իրենց հետ քննարկել, որպեսզի հասկանան, որ այդ խնդիրն, իրոք, կառավարության կողմից շատ հստակ է դրված, և մենք անպայման հետամուտ ենք լինելու, որպեսզի խաղի կանոնները բոլորը պահպանեն»:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մինչև 2017թ. հունիսի 1-ը հետաձգել է «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին՝ Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա: Երկու տարում ձեռնարկությունը ամբողջովին վերակառուցվել և վերազինվել է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով և հոսքագծերով: Ընկերությունը նախատեսում է վերակառուցել վերարտադրման վառարանը՝ կատարելով 1.71 մլրդ դրամի ներդրում: Իրացվող արտադրանքի շուրջ կեսը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, Վրաստան և Բելառուս: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 100 աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով:


Սիրիահայերին տրամադրվող անձնագրերի տուրքը վճարում է պետությունը


ՀՀ կառավարությունը շարունակում է աջակցել ՀՀ անձնագիր ստացող սիրիահայերին: Այսօրվա որոշմամբ ավելի քան 41 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պետբյուջե վճարելու նպատակով: 2014թ. առաջին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 635 անձնագիր:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն հատատել է ՀՀ դիվանագիտական այն ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ցանկը, որոնք 2014թ. ապրիլի 1-ից հետո շարունակելու են տրամադրել և փոխանակել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր: Վաշինգտոնում, Փարիզում, Բրյուսելում, Հաագայում, Բեռլինում, Վիեննայում, Պրահայում, Աթենքում, Մոսկվայում, Կիևում ՀՀ դեսպանություններին և Լոս Անջելեսում, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություններին թույլատրվել է կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր տրամադրելու համակարգի տեխնիկական անսարքության դեպքում տրամադրել և փոխանակել վերը նշված որոշմամբ նախատեսված անձնագրեր:


Հաստատվել է կառավարական ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը


ՀՀ կառավարությունը հաստատել է ռադիոհաճախականության կառավարական նշանակության սպեկտրի իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը՝ ընդգրկելով ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունները, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ինչպես նաև կառավարության նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը:
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման ընթացակարգի ամբողջական կանոնակարգումը:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը իրավականորեն կարգավորել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության հետ կապված հարաբերությունները՝ դրանք համապատասխանեցնելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքին:
Կառավարության որոշմամբ Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքը հետ է վերցվել այդ ՊՈԱԿ-ից և 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել «Դարպաս գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերատիվին «Փոքր ֆերմերների բարելավումը գյուղատնտեսական կոոպերատիվների և արժեշղթայի զարգացման միջոցով» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար:
Գործադիրը որոշել է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովում հավանություն տալ ընկերության լուծարման որոշմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ապահովել պետական բաժնեմասի լիազորված ներկայացուցչի մասնակցությունը ընկերության լուծարման և այդ գործընթացից բխող որոշումների ընդունման համար: «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006թ. հունիսին և ստեղծման օրից գործունեություն չի ծավալել: ՀՀ կառավարությունը 2008թ. հունիսի 12-ին հավանություն է տվել Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին, որն ուղղված է Երևանի և մարզերի անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը, Գյումրու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը: Այս ժամանակ էլ սկսվել է Գյումրու տեխնոպարկի՝ որպես Գյումրու տեխնոքաղաքի հիմնական բաղադրիչներից մեկի, ծրագրի իրականացումը: «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն իր սահմանափակ ներուժի և ընդլայնման սուղ հնարավորության պատճառով չի ընդգրկվել Գյումրու տեխնոպարկի ծրագիր: «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի հետ որևէ առնչություն չունի: Նշված տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունենալու առաջիկայում:


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը: Նրանք առաջարկում են նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում սահմանված տուգանքի չափերը, ինչը, ըստ կառավարության եզրակացության, պատշաճ հիմնավորված չէ և կարող է բացասական ազդեցություն ունեցող ճանապարհային պատահարների նախականխման տեսանկյունից: Բացի այդ, վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն այժմ ուսումնասիրում է տուգանքների չափերը, ուստի խնդրին կարելի է անդրադառնալ ուսումնասիրության արդյունքն ամփոփելուց հետո: Օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնից:
Հաջորդ որոշմամբ գործադիրը Տավուշի մարզպետ է նշանակել Հովիկ Աբովյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, իսկ 17-ի լույս 18-ի գիշերը թանգարաններն աշխատում են անվճար՝ մասնակցելով ամբողջ աշխարհում անցկացվող «Թանգարանային գիշեր» միջոցառմանը:
Մայիսի 23-ին Հայաստանի դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Ձևավորված ավանդույթի համաձայն կառավարության անդամներն այս տարի ևս կմասնակցեն նշված միջոցառումներին:
 

Հոկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ