Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 օգոստոսի 2000

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգը, որով սահմանվում են համակարգի կիրարկման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի օրենսդրական, ֆինանսական — կազմակերպչական մոտեցումներն ու մեխանիզմները: ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանի խոսքերով, բժշկական ապահովագրության ներդրմամբ կառավարությունն իրականացնում է բնակչության առողջության ապահովման — առողջապահության համակարգի զարգացման քաղաքականություն: Այն կօժանդակի առողջապահության բնագավառում կառավարության ստանձնած պարտավորությունների իրականացմանը: Ըստ հայեցակարգի, բժշկական ապահովագրությունը Հայաստանում պետք է լինի պարտադիր: Առաջարկվում է համակարգը ներդնել 2001 թվականից` «Բժշկական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ ընդունված որոշումը նա— քաղաքական նշանակություն ունի, քանի որ հաստատում է սոցիալական բնագավառում պետության կարգավորիչ դերը: Լինելով երկարամյա քննարկումների, մշակումների արդյունք, հայեցակարգը ի վերջո գալիս է առողջապահության ոլորտում ամրագրելու սոցիալական արդարության սկզբունքը:

Նիստում հաստատվեցին Տավուշի մարզի հիմնախնդիրների լուծման միջոցառումների ծրագիրը, ինչպես նա— դրանից բխող մեկ տասնյակ կոնկրետ հանձնարարականներ: Շուրջ երկու ամիս մշակվող ծրագիրը, ներառում է տարբեր բնագավառներին առնչվող յոթ տասնյակ միջոցառում, որոնք ներկայացված են իրենց կատարողներով, ֆինանսավորման աղբյուրներով, վերջնաժամկետներով:

Առանձին որոշմամբ Տավուշի մարզպետարանին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 6 մլն դրամ` Բերդի N 2 միջնակարգ դպրոցի վթարային շենքի քանդման, ինչպես նա— Իջ—անի տարածաշրջանում 1998 թ. հունիսին տեղացած հորդառատ անձր—ների հետ—անքով վնասված տեղի սեփականատերերին օգնություն տրամադրելու համար:

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2 մլն դրամ տրամադրվեց ՀՀ տարածքային կառավարման — քաղաքաշինության գործունեույթունը համակարգող նախարարությանը` Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղի ջրամատակարարումն ապահովելու նպատակով: Նույն ֆոնդից 40 մլն դրամ հատկացվեց ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմին` ԱԺ շենքային համալիրում առաջնահերթ հիմնանորգման աշխատանքներ կատարելու նպատակով:

Կառավարությունը ընդունեց ՀՀ մաքսային համակարգի կառուցվածքային բարեփոխումների մասին որոշում, որը նպատակ ունի կատարելագործել մաքսային ծառայության աշխատանքները, բարձրացնել օդային տրանսպորտի միջոցներով իրականացվող փոխադրումների մաքսային ձ—ակերպումների — հսկողության արդյունավետությունը: Այդ որոշմամբ միացվեցին «Զվարթնոց» — «Էրեբունի» օդանավակայանների մաքսային կետերը, ստեղծվեց օդային փոխադրումների «Զվարթնոց» մաքսատուն:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատեց պարզեցված հարկ վճարողների կողմից եկամուտների — ծախսերի հաշվառման կարգը: Վերջինով մասնավորապես սահմանվում է, որ պարզեցված հարկ վճարողները` այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում, կարող են հաշվապահական հաշվառում չվարել, բավարարվելով առանձին հաշվառման գրքի լրացմամբ:

Կառավարությունը հավանություն տվեց «Կրթության ֆինանսական — կառավարման բարեփոխումների» վարկային ծրագրի 1998-99 թթ. տնտեսական միջոցների օգտագործման մասին որոշման նախագծին: Դրանով նախատեսվում է վարկային ծրագրի տարբեր ուղղություններով խնայված շուրջ 2 մլն 200 հազար ԱՄՆ դոլարը վերաբաշխել դասագրքերի տպագրության համար: Այս մոտեցումը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խրախուսելի համարեց: Ըստ նրա, եթե նման դիրքորոշում որդեգրվի նա— մյուս ծրագրերում, ապա արդյունքներն ավելի շոշափելի կլինեն:

Նիստում հաստատվեց «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության հիմնադիր լիազոր ներկայացուցիչների նոր կազմը: Դրանում ընդգրկված են ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը, ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի, ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության — հասարակայնության հետ կապերի — ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության — գրահրատարակչության վարչությունների պետերը` բոլորն էլ ի պաշտոնե:

Մեկ այլ որոշմամբ հաստատվեցին ՀՀ փախստականի կարգավիճակ ստացած անձանց տրվող փախստականի վկայականի — ճամփորդական փաստաթղթի նոր նկարագրերը:

Կառավարությունն ընդունեց Սյունիքի մարզպետ Ռոման Նավասարդյանի դիմումը` զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին: Վարչապետը շնորհակալություն հայտնեց Ռոման Նավասարդյանին` կատարած աշխատանքի համար:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ