Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 28 ապրիլի 2014

ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին



Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը հավաստիացրել է, որ պատրաստակամ է շարունակելու գործակցությունը երկկողմ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում: «Տեղյակ եմ, որ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքում  լուրջ ներուժ է ձևավորվել, առկա են էական ձեռքբերումներ և պատրաստ եմ ներդնել բոլոր ջանքերը մեր համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար», - նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետը կարևորել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որն ուղղված է բազմակողմանի տնտեսական համագործակցության զարգացմանը, ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը:
Մաքսիմ Սոկոլովը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակը: «Վերջին տարիներին երկկողմ տնտեսական փոխգործակցությունը զարգանում է բավական դինամիկ, աճում է ապրանքաշրջանառության ծավալը», - ընդգծել է ՌԴ տրանսպորտի նախարարը: Պարոն Սոկոլովը տեղեկացրել է, որ այսօր մասնակցել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը: Դա, Մ. Սոկոլովի խոսքով, վկայում է ինչպես ներդրումային, այնպես էլ առևտրատնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման մասին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ