Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 մարտի 2001

Մարտի 6-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գ.Մարտիրոսյանը: Հանձնաժողովը հաստատեց 2001-2002 թվականների ընթացքում իրականացվող 12 բարեգործական ծրագիր: Դրանցից առավել մեծածավալը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող 13 ծրագրերն են՝ կապված հանրապետության տարբեր մարզերում, առաջին հերթին՝ աղետի գոտում կրթական ու մշակութային օբյեկտների շինարարության հետ: Հանձնաժողովը որպես բարեգործություն որակեց արտասահմանյան ու տեղական կազմակերպությունների մասնակցությունը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի առաջին վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող 17 ենթածրագրերին: Առողջապահության բնագավառում երկարաժամկետ ու համալիր ծրագրեր կիրականացնեն Քամիլիանների միաբանությունը՝ Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցում, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական կազմակերպությունը՝ Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում, Վանաձորում և Գորիսում: Առողջապահական ծրագրեր կիրականացնեն նաև հունական «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ յումրիում և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը՝ հանրապետական նևրոլոգիական հիվանդանոցում: Հանձնաժողովի այսօրվա նիստում հաստատվեցին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի միջոցներով փախստականների հիմնախնդրի լուծմանն ուղղված հերթական 3 ծրագրերը, այդ թվում՝ Երևանի Նոր- Նորքի ուսանողական հանրակացարանի 2 մասնաշենքերի վերանորոգման-վերափոխման, Արմավիր քաղաքում մանկապարտեզի կիսավարտ շենքի վերակառուցման և Ոսկեհատ ավանում փախստականների համար կառուցվող առանձնատների էլեկտրամատակարարման ծրագրերը: 2001 թվականի ընթացքում իր ավանդական և բազմաբնույթ բարեգործական ծրագրերը կշարունակի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը: Նիստում քննարկվեցին նաև Միացյալ հայկական հիմնադրամի 112-րդ չվերթով, ինչպես նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բեռների ներմուծման ու բաշխման ծրագրերը և այլ հարցեր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ