Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 ապրիլի 2014

Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի կրթական ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն


Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական սահմանների տարածքում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում: Հաշվի առնելով «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ի և Հայաստանում ու Մեծ Բրիտանիայում գրանցված բարեգործական հիմնադրամների ներքո գործող անկախ, շահույթ չհետապնդող, ինչպես նաև «Միացյալ համաշխարհային քոլեջների» կողմից իրականացվող կրթական ծրագրերի կարևորությունը, գործադիրը քաղաքացի Սաթենիկ Սանթրոսյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի (հող և շինություններ) նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ է ճանաչել հետևյալ հիմնավորմամբ. ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահից, քանի որ միջազգային դպրոցի կրթական ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, ծրագրի անխափան իրականացումը կապահովի 50 երկրից 650 աշակերտի ուսուցում, ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող լիարժեք ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվել է, որ վերը նշված տարածքի ձեռք բերողն է «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ն, սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պետական լիազոր մարմինը Տավուշի մարզպետն է, սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2014թ. մայիսի 1-ն է:
Օտարվող սեփականության օբյեկտը գտնվում է կրթահամալիրի անմիջական հարևանությամբ, որտեղ կառուցվելու են օժանդակ շինություններ, բարեկարգվելու է շրջակա տարածքը:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ