Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 օգոստոսի 2000

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Մինչ— օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց սոցիալական ապահովագրական հիմնադրամի նկատմամբ կազմակերպությունների ունեցած պարտավորությունների թերակատարումների վրա: Շատ կազմակերպություններում աշխատավարձերը վճարվել են, սակայն համապատասխան սոցիալական հատկացումներ չեն կատարվել, ինչն իր բացասական անդրադարձն է ունեցել կենսաթոշակների ժամանակին վճարման վրա: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախարարներին հանձնարարեց իրենց ոլորտի ղեկավարներից պահանջել պետական կարգապահություն: Ըստ նրա, հակառակ դեպքում անպատաճանաչները խստորեն կպատժվեն:

Նիստում հաստատվեց կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Դրանում ըստ առանձին ոլորտների տրված են իրականացվելիք որոշակի միջոցառումների պատասխանատուները, ժամկետները, ակնկալվելիք արդյունքները: Ծրագրի հրապարակմամբ կապահովվի կառավարության գործունեության թափանցիկությունն ու վերահսկելությունը: Յուրաքանչյուր եռամսյակ ՀՀ վարչապետին կներկայացվեն ցանկում ներառված միջոցառումների ընթացքի մասին հաշվետվություններ: Անդրանիկ Մարգարյանն այս դեպքում —ս անդրադարձավ կատարողական կարգապահության խստագույնս պահպանման անհրաժեշտությանը:

Կառավարությունը հաստատեց Հայաստանում փոքր — միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության — ռազմավարության հիմնադրույթները, ինչպես նա— «Փոքր — միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հայեցակարգում նկարագրված են փոքր — միջին ձեռնարկությունների հիմնախնդիրները, ՓՄՁ զարգացման քաղաքականության — ռազմավարության նպատակներն ու իրականացման հիմնական ուղղությունները, ինչպես նա— դրանց իրակագործման կառուցվածքային ապահովումը:

Օրենքի նախագծով սահմանվում են փոքր — միջին ձեռնարկատիրության սուբյեկտները, դրանց բնորոշիչ չափանիշները, պետական օժանդակության հիմնական ուղղությունները: Նախատեսվում է, որ կառավարությունն ամեն տարի պետք է մշակի ՓՄՁ օժանդակության տարեկան պետական ծրագիր, որն իր արտահայտությունն է գտնելու պետական բյուջեի նախագծում: Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունը մեկ ամսվա ընթացքում հաստատում է տվյալ ժամանակահատվածում ճյուղային — տարածքային զարգացման գերակայությունները ներառող տարեկան ծրագիրը, որն իրականացվում է պետական մարմինների կողմից: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ հայեցակարգի — օրենքի նախագծի ընդունմամբ, փոքր — միջին ձեռնարկատիրության զարգացման համար հեռանկարային նոր հնարավորություններ են բացվում

ՀՀ արդյունաբերության — առ—տրի նախարարությանը հանձնարարվեց օրենքի ընդունումից հետո երկշաբաթյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել փոքր — միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված միջոցառումների ցանկը:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հավանություն տվեց Հայատսանի Հանրապետությունում զբոսաշրջիկության զարգացման պետական ծրագրին: ՀՀ զբոսաշրջիկության զարգացման նորերս ընդունված հայեցակարգից բխող ծրագիրը նպատակաուղղված է զբոսաշրջիկային արդյունաբերության արդիականացմանը, ոլորտի նյութական բազայի ընդլայնմանը, իրավական, կազմակերպական — տնտեսական անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը: Ծրագիրն ուղղված է խթանելու ժամանակակից զբոսաշրջիկության բնագավառում շուկայական հարաբրությունների — դրանց համարժեք պետական կարգավորման մեխանիզմների կայացմանը: Այն ենթադրում է բյուջետային — ոչ բյուջետային ֆինանսավորման աղբյուրների ներդաշնակ համադրում:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գնահատմամբ, զարգացման ծրագրի իրագործումը թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել հանրապետության զբոսաշրջիկական կարողությունները, կամրապնդի նյութական բազան, կլրացնի մասնագիտական կադրերի բացը, թույլ կտա ոլորտի զարգացման համար ապահովել անհրաժեշտ տնտեսական աջակցություն: Ըստ վարչապետի, զբոսաշրջիկությունը, որ կառավարության գործունեության ծրագրի բաղկացուցիչ մասերից է, ապագայում կոչված է դառնալու ՀՀ տնտեսության կայացած ճյուղերից մեկը:

Կառավարության նիստում, ի թիվս երեք տասնյակ այլ հարցերի, ընդունվեց նա— «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին որոշում: Ըստ դրա, ստեղծվում է «Պետական գնումների գործակալություն» պետական հիմնարկ, որի կանոնադրությունն ու կառուցվածքը կառավարության հաստատմանը կներկայացվի երկամսյա ժամկետում: Որոշմամբ սահմանված են մրցութային հնաձնաժողովների կազմավորման — գործունեության կարգերը:

Մեկ այլ որոշմամբ ստեղծվեց ՀՀ թմրամիջոցների հսկման մշտական հանձնաժողով: Վերջինիս խնդիրների մեջ է լինելու ՀՀ-ում հսկողության տակ գտնվող թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի — դրանց ստացման բաղադրիչների ցուցակաշարերի կազմումը, ապօրինի շրջանառության մեջ հայտանաբերված թմրանյութերի մասնաչափերի սահմանումը:

Կառավարությունը հաստատեց նա— մաքսային կանոնների խախատման դեպքում մաքսային մարմինների կողմից առգրավված ապրանքների տնօրինման կարգը:

Օգոստոս 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ