Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 օգոստոսի 2000

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելեց պետական եկամուտների նախարարություն` վերջին ամիսներին կատարված աշխատանքների համար իր շնորհակալական խոսքը հաղորդելու համակարգի աշխատողներին: Ընթացիկ տարվա հունիսի ու հուլիսի պետական բյուջեի եկամուտների արդյունքները վկայում են, որ հարկային համակարգում կատարվել է զգալի առաջընթաց: Միայն հուլիսին հարկային մուտքերը կազմել են 15319 մլն դրամ, ինչը 113,5 տոկոսով գերազանցում է նախատեսված ցուցանիշը: Ի դեպ, անցյալ տարվա նույն ամսում հավաքվել է 12523 մլն դրամ:

Վարչապետն այս արդյունքները նախ և առաջ պայմանավորեց կառավարության ու նախարարության կողմից որդեգրված` օրենքի առջև բոլորը հավասար են սկզբունքի կիրառմամբ: Չկան փակ դռներ, չկան արտոնյալ հարկատուներ. իր աշխատանքները կազմակերպելիս այս մոտեցմամբ է առաջնորդվել նախարարությունը: Պետական եկամուտների նախարար Գագիկ Պողոսյանի խոսքերով, ջանադրաբար են աշխատել համակարգի բոլոր օղակները: Նախարարությունում ստեղծվել է հովանավորչության դեմ պայքերի բաժին, որի խնդիրն է լինելու բոլորին ներքաշել հարկային դաշտ:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրեց, որ հանրապետության նախագահն ու կառավարությունը վճռական են հարկահավաք և մաքսային ծառայությունների գործունեությունը բնականոն հունի բերելու, ստվերային տնտեսության դեմ պայքարի հարցերում և ամեն կերպ նպաստելու են նախարարության կողմից իրականացվող միջոցառումների իրականացմանը:

Անդրանիկ Մարգարյանն առանձնահատուկ նշեց Բագրատաշենի սահմանային շուկայում նախարարության կատարած աշխատանքը, որն արդեն իսկ տվել է իր դրական արդյունքները: Ընդ որում, Բագրատաշենում մաքսանենգության դեմ պայքարի ուղղությամբ իրականացված միջոցառումները նախարարությունը բացառապես կատարել է սեփական եկամուտների հաշվին, առանց լրացուցիչ ծանրաբեռնելու պետբյուջեն:

Վարչապետի խոսքերով, բյուջետային մուտքերի ավելացումը հարկերի տոկոսադրույքների բարձացմամբ չպետք է կատարվի: Ըստ նրա, ներքին ռեսուրսները սպառված չեն, վերջին ամիսներին իրականացված շատ միջոցառումներ դեռ առաջիկայում են շոշափելի արդյունքներ տալու: Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ չպետք է բավարարվել կատարվածով, հարկահավաքման մեջ արձանագրված աճողական միտումը պետք է շարունակել, հետևողական լինել որդեգրած սկզբունքների կիրառման մեջ. «Հարկային և մաքսային մարմինների համար արգելված գոտիներ չպետք է լինեն», ընդգծեց նա:

Վարչապետը կարևորեց արտադրական ձեռնարկությունների գործարկման, նոր աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հարկային դաշտի ընդլայնմանը: Անդրանիկ Մարգարյանի հավաստմամբ, մինչև տարեվերջ մի քանի տասնյակ միլիոն դոլարի լրացուցիչ շրջանառություն է ակնկալվում հանրապետության տնտեսության մեջ, ինչն իր հերթին հարկման նոր աղբյուրներ կստեղծի:

Պետական եկամուտների նախարարության անձնակազմին իր գոհունակության խոսքը հայտնեց նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Լևոն Բարխուդարյանը: Նա ներկաներին տեղեկացրեց, որ այժմ ընթացքի մեջ են մաքսային և հարկային նոր ռազմավարության մշակման աշխատանքները, որն առաջիկայում կներկայացվի հաստատման:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ