Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 1 օգոստոսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանայան գրասենյակի ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվին: Պրն Ռիվը վարչապետին ներկայացրեց գրասենյակի բացումից ի վեր կատարած աշխատանքներն ու հետագա համագործակցության մի քանի առաջարկ: Ուրախությամբ փաստելով վարչապետի և նրա գլխավորած կառավարության թափանցիկ ու գործնական աշխատաոճը` դեսպան Ռոյն անդրադարձավ վարչապետի` ընդամենը երեկ ավարտված տավուշյան այցի ծրագրին, որի նկատմամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակն էլ որոշակի հետաքրքրություն ունի: ԵԱՀԿ-ին մասնավորապես հետաքրքրում են տնտեսական և բնապահպանական խնդիրները Հայաստանի և Ադրբեջանի այդ սահմանային գոտում:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առաջարկեց հնարավորության սահմանններում միջնորդել մարզի սահմանաբերանին գտնվող Ջողազի ջրամբարից հայկական և ադրբեջանական կողմերի անվտանգ օգտվելու հարցը շուտափույթ լուծելուն, ինչը կենսական նշանակություն ունի ջրամբարին մոտ մի քանի գյուղերի համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնության արդյունքում, ըստ վարչապետի, ձեռք էր բերվել պայմանավորվածություն ադրբեջանական կողմի հետ ուղիղ հեռախոսակապ ստեղծելու և նմանատիպ փոխշահավետ հարցերն արագ լուծելու, սակայն, ի տարբերություն հայկական կողմի պատրաստակամության, Ադրբեջանն առ այսօր խուսափում է համագործակցությունից:

Դեսպան Ռոյը խոստացավ այս հարցում օժանդակել` ակտիվ համագործակցելով Բաքվում վերջերս բացված ԵԱՀԿ-ի գրասենյակի հետ:

Հանդիպմանը նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց Տավուշի մարզի վերաբերյալ կառավարության մշակած ծրագրի շրջանակներում համատեղ գործակցություն ծավալելու:

Դեսպան Ռիվի ներկայացմամբ իրենց գրասենյակը մեծ ծրագրեր ունի մարդու իրավունքների, ժողովրդավարության բնագավառում, ինչպես նաև հակակոռուպցիոն ծրագրի մշակման ու իրագործման հարցում: Վերջինիս առնչությամբ, ըստ Ռոյ Ռիվի, արդեն ստեղծված է հակակոռուպցիոն միջազգային աշխատանքային խումբ: Առաջարկվեց ստեղծել այդ խմբի և ՀՀ կառավարության համատեղ աշխատանքային խումբ, որի ջանքերը կմիատեղվեն կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր մշակելու գործում: Դա, դեսպան Ռիվի կարծիքով, միջազգային հանրության առջև բավականին կբարձրացնի Հայաստանի վարկանիշը և հնարավորություն կստեղծի կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան փորձը այլ երկրներում ևս ներդնելու:

Պրն Ռիվը նաև ողջունեց կառավարության` հակակոռուպցիոն ծրագիր ստեղծելու մտադրությունը, նշելով, որ նրա մշակած «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագիծն այդ ուղղությամբ արդեն իսկ առաջին գործնական քայլերից մեկն է:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը միանգամայն ընդունելի համարեց ԵԱՀԿ-ի նշված առաջարկը և կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց համագործակցելու կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը միասնական ջանքերով մշակելու և իրագործելու հարցում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ