Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 հուլիսի 2000

Կառավարությունն ընդունեց «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումն ապահովող միջոցառումների մասին որոշում, որով ի թիվս այլ հանձնարարականների, նախատեսվում է մինչև սեպտեմբերի 10-ը ամփոփել նշված օբյեկտների հաշվառման, դասակարգման և փաստացի վիճակի ուսումնասիրությունների արդյունքներն ու դրանց մասնավորեցման վերաբերյալ կառավարություն ներկայացնել համապատասխան որոշման նախագծերը:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը որոշակի լրամշակմամբ, հաստատեց 2000 թ. պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին նորոգվելիք հանրակրթական դպրոցների անվանացանկը:

Ընդունված հաջորդ որոշումը վերաբերում էր առևտրային կազմակերպություններում ՀՀ մասնակցությունից ստացվող շահաբաժինների գծով սահմանված եկամուտների` 2000 թ. պետական բյուջե հավաքագրման աշխատանքների կազմակերպմանը: Այս որոշումով մասնավորապես նախատեսվում է կարճ ժամկետում ապահովել 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետությանը պատկանող բաժնեմասի 15 տոկոսի չափով շահաբաժինների վճարումը ՀՀ պետբյուջե:

Կառավարությունը հաստատեց ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2000 թ. բյուջեն, որի եկամուտներն ու ծախսերը նախատեսված են 43 մլրդ 614 մլն-ական դրամ:

Մեկ այլ որոշմամբ մասնակիորեն ուժը կորցրած համարվեց կառավարության 1999 թ. ապրիլի 22-ի «Տավուշի մարզի Բագրատաշենի սահմնամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու մասին» որոշումը: Նոր որոշմամբ հանձնարարվում է 5-օրյա ժամկետում շահագրգիռ գերատեսչությունների հետ համաձայնեցնել և հաստատել Բագրատաշենի սահմանմերձ առևտրի շուկայի հատակագիծը, շուկայի տարածքի ընդլայնման հետ կապված` 10-օրյա ժամկետում կազմակերպել ժամանակավոր շինությունների սահմանված կարգով տեղափոխումը:

ՀՀ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման նախագծի լրամշակված տարբերակը, նախարարությունների վերջնական առաջարկություններով, կներկայացվի հաջորդ նիստի քննարկմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ