Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 4 մարտի 2014

Ներկայացվել է audiobook.am խոշորագույն հայերեն աուդիոդարանը




 Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է audiobook.am կայքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տերունական աղոթքից հետո վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից ողջունել և շնորհավորել է նախաձեռնության հեղինակներին: «Այս ձեռնարկն ուղղված է նրան, որպեսզի կարողանանք ճիշտ օգտագործել մեր ազատ ժամանակը և ավելի մատչելի ձևով ծանոթանալ այն հարուստ պատմական ժառանգությանը, որ ստեղծել է մեր ժողովուրդը: Կարծում եմ, որ այն մեծ պահանջարկ կունենա սփյուռքում, որովհետև մեր հայրենակիցները կունենան լավագույն ստեղծագործությունները հայերենով լսելու բացառիկ հնարավորություն», - նշել է կառավարության ղեկավարը:
Մշակույթի և ժամանակակից նորարակական տեխնոլոգիաների համադրման այս գաղափարի հեղինակը Peoplemeter ընկերության նախագահ Նարեկ Մալյանն է: Նրա խոսքով՝ խոշորագույն հայերեն աուդիոդարանի ստեղծումը կարևոր դեր կունենա սփյուռքում հայապահպանության գործում և հնարավորություն կտա միավորել աշխարհասփյուռ հայերին: Նա տեղեկացրել է, որ շուրջ 2 տարվա աշխատանքի արդյունքում այժմ հասանելի է 300 աուդիոգիրք (հայ դասականներ, հոգևոր գրականություն), ևս 400-ը պատրաստման փուլում է: 1915 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ նախատեսված է ապրիլի 24-ին նահատակված գրողների աուդիոգրքերի ձայնագրում:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ