Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 հուլիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում քննարկվեցին մայրաքաղաքի և հանրապետության մարզերի հանրակրթական դպրոցների ընթացիկ նորգման նպատակով պետական բյուջեից 1999 թ. հատկացված գումարների ծախսման ստուգման արդյունքների և 2000 թ. նախատեսված միջոցների բաշխման վերաբերյալ հարցերը:

Խորհրդակցությունում հրապարակվեցին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության և վարչապետի վերահսկողության ծառայության կողմից կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց, արձանագրվել են 66761,2 հազար դրամի հավելագրումներ, այդ թվում` շինաշխատանքների ծավալների գծով` 51866,5 հազար դրամ, շինանյութերի գների բարձրացման և վերադիր ծախսերի գործակիցների ավելացման հետևանքով` 14894,7 հազար դրամ: Ստուգումների ընթացքում կապալառու կազմակերպությունների կողմից բյուջե է վերադարձվել 654 հազար դրամ, հավելագրված ծավալների դիմաց կատարվել են 10247 հազար դրամի շինվերանորոգման աշխատանքներ:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց նշված փաստերի հետ կապված բացատրություններ ներկայացնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` ամփոփագիրը վերջնական տեսքի բերելու համար: Նա հավաստիացրեց, որ այն, ինչ տեղի է ունեցել 1999 թ., այս տարի չի կրկնվի: Թերացումների համար պատասխանատվություն կկրեն բոլոր մեղավորները` անկախ զբաղեցրած պաշտոնից: «Չի կարելի անընդհատ խոսել երիտասարդ սերնդի դաստիարակության խնդիրներին նվիրված լինելու մասին, իսկ գործով հակառակն ապացուցել», -նշեց վարչապետը:

2000 թ. հանրակրթական դպրոցների շենքերի նորգման համար գումարը հատկացվում է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփանակաշնորհումից ստացված միջոցների հաշվին: Բարդություն է առաջացրել այն հանգամանքը, որ մարզպետների ներկայացրած վերականգման ենթակա դպրոցների նախնական ցուցակները հետագայում նրանց կողմից փոփոխության են ենթարկվել: Հանձնարարվեց երկօրյա ժամկետում կրթության և գիտության նախարարության հետ վերջնական տեսքի բերել նորոգվելիք դպրոցների ցանկը: Հանձնարարական տրվեց նաև առաջիկայում կառավարության նիստի քննարկմանը ներկայացվելիք որոշման նախագծում ներառել գումարների բաշխման և աշխատանքների կազմակերպման այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն որևէ չարաշահում:

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ